Lratvutyun.am

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը կասկածի տակ դնողները հայ չեն. Մայք Սարյան | Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականին | Պուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը | Ցավոք սրտի, Հայաստանը միշտ բացակա է․ ֆրանսահայ լրագրողը տեսաուղերձով դիմել է ՀՀ նախկին և ներկա ղեկավարներին | Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին | Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է հերթական խաղային օրը, որի ընթացքում կայացել են Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-ին առաջին փուլի երկու հանդիպումը | Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը UFC-ի վերջին մենամшրտում հաղթանակի շնորհիվ | Միլանի «Ինտերն» ամենահուսալի պաշտպանությունն ունի թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։ Սիմոնե Ինձագիի թիմը 32 խաղում բաց է թողել ընդամենը 17 գնդակ | Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են | Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով | Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով | Մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք | Glovo-ն՝ աշխարհի առաջատար բազմաբնույթ հավելվածը, մարտին, Երևանում երկրորդ անգամ նշել է «Գործընկերների օրը | Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են | «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է | Քըլըչ-Ռուբինյան առաջիկա հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա․ ՀՀ ԱԳՆ | Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն | Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր (լուսանկարներ) | Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ | Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը 45,000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել |

Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի

Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից։

Այս մասին «Արցախպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ ավելացնելով, որ ցանկանում է հիշեցնել 2021 թվականի դեկտեմբերին Նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը՝

1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։

2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։

3․ Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։

ԱՀ Նախագահի խոսնակի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։

լրահոս

Փոխկապակցված նորություններ