Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթում հաղթող է ճանաչվել 2 թեկնածու

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը’ 9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, և Գագիկ Զալիկի Մանասյանը’ 7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում: Ապրիլի 4-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող մրցույթին ներկայացել էին 7 թեկնածու, որոնցից մրցույթի հարցազրույցի փուլ են անցել 3–ը:

1 Comment

  • Thanks a lot for giving everyone an extremely wonderful opportunity to check tips from this website. It really is so good and as well , jam-packed with a good time for me personally and my office co-workers to search your web site more than thrice weekly to study the newest secrets you have got. And indeed, we’re actually impressed concerning the sensational information you give. Certain 3 ideas in this article are unequivocally the most beneficial I’ve ever had.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։