Այս գիշեր էլ կրակոցներ եղել են, բայց ոչ արտառոց մակարդակի. ՊՆ մամուլի խոսնակ

Հայ ադրբեջանական սահմանին այս գիշեր եւս որոշակի կրակոցներ եղել են, սակայն դրանք արտառոց մակարդակի չեն եղել եւ հիմա էլ իրավիճակը նորմալ է: Այս մասին News.am-ի թղթակից հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն աժիոտաժը, որ կա հասարակության մեջ ու մամուլի էջերում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ մամուլում, իսկապես, անվարպետ մեկնաբանություններ եղան, որոնք լուն փիղ են սարքում, սակայն անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչներն են պնդում, որ արտառոց ոչինչ չկա, այնպես որ ստեղծված աժիոտաժն արհեստական է: Նրա խոսքով՝ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել, որից հետո հակառակորդը լռել է:

Post Author: lratvutyun.am

A*rman

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։