Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի առողջությանը ոչինչ չի սպառնում

Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի առողջությանը ոչինչ չի սպառնում: Այս մասին հաղորդել է Մեքսիկայում Կոլումբիայի դեսպան Խոսե Գաբրիել Օրտիսը:

«Գաբոն (կոլումբիացիներն այսպես են կոչում գրողին) և նրա կինը՝ Մերսեդես Բարչան, գտնվում էին Լոս Անջելեսում՝ իր ավագ որդու տանը, որտեղ նրանք այցելել էին թոռներին,- պատմել է դիվանագետը:- Մարկեսը սաստիկ հիվանդացել  է գրիպով, և ամերիկացիներն այնպես մտահոգված էին նրա վիճակով, որ գրողին տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի խուսափեն թոքաբորբի զարգացումից»:

Օրտիսը հավելել է, որ նոբելյան դափնեկրի կինն իրեն թույլատրել է զանգվածային լրատվամիջոցների համար հայտնել այս տեղեկատվությունը: Վերջին մի քանի օրը բազմաթիվ լուրեր և շահարկումներ են հայտնվել նոբելյան դափնեկրի առողջության վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ Մարկեսը թոքաբորբով գտնվում է Մեքսիայի մի հոսպիտալում:

Գրական այնպիսի գլուխգործոցներ ստեղծած Մարկեսը, ինչպիսիք են «Սերը խոլերայի ժամանակ» և «Հարյուր տարվա մենությունը», համարվում է իսպանալեզու մեծագույն գրողներից մեկը, նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։