«Չելսին» պատրաստ է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին առաջարկել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, գրում է armsport.am-ը՝ La Gazzetta dello Sport-ին հղումով։
30-ամյա խաղացողը հաջորդ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Նեապոլից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին։
«Նապոլին» առաջարկել է Կուլիբալիին երկարաձգել պայմանագիրը, սակայն՝ կրճատված աշխատավարձով։ Այս տարբերակը չի գոհացրել աֆրիկացի ֆուտբոլիստին։
մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։