Իտալացի նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունիի առաջին ցուցահանդեսը Հայաստանում

Հայաստանում է գտնվում իտալացի նկարիչ, քանդակագործ Բրունո Բրունին: Նկարչի անհատական ցուցահանդեսը տեղի կունենա վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում՝ ՀՀ Նախագահի հովանու ներքո:
«Հայաստանում առաջին անգամ եմ, սակայն ինչ հասցրելեմ տեսնել, շատ եմ հավանել: Ես հայ և իտալական մշակույթների միջև շատ ընդհանրություններ եմ տեսնում: Մեր մշակույթների նմանությունը առաջին հերթին նրանում է, որ երկու ազգերն էլ քրիստոնյա են, մեր մտածելակերպն է իրար նման ու դա արտացոլվում է արվեստի մեջ: Օրինակ՝ Ազգային պատկերասրահում ես տեսա որմնանկարներ, որոնք շատ նման են իտալականին»,- ասաց հանրաճանաչ արվեստագետը:
Քանդակագործը նշեց, որ Հայաստանում գտնվելու ժամաակահատվածում կփորձի ավելի լավ ճանաչել Հայաստանը:
Իր աշխատանքներին անդրադառնալիս Բրունո Բրունին նշեց, որ դրանք շատ ընթեռնելի են, և ցանկացած մարդ կարող է հասկանալ դրանք:
Լրագրողների այն հարցին, թե ինչպիսի գնահատական կտա այսօր իտալական նկարչությունն ու քնադակագործությունը, նա պատասխանեց, որ իտալիական արվեստը հայտնի է վերածննդի շրջանից՝ Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո:
«Շատերը փորձում են մոռանալ Իտալիայի արվեստի ամենակարևոր հատվածը, բայց ես ամեն դեպքում շարունակում եմ սովորել իրենցից ու վերադառնում եմ հին իտալական վարպետներին ու փորձում եմ դասեր քաղել»,- ասաց Բրունո Բրունին:
Նկարիչը հանդիպում կունենա հայ արվեստագետ ուսանողների հետ և կկիսվի նրանց հետ իր վարպետության գաղտնիքներով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։