Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Գերմանիա կմեկնի Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը

armen-ashotyan_3[1]

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով կգտնվի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, տեղեկացնում է կչթության և գիտության նախարարության մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում: Պատվիրակությունը կայցելի նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոն: Այցի ընթացքում նախատեսվում են նաև այլ աշխատանքային հանդիպումներ :