Lratvutyun.am

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ | Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը | Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին | Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան | Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են | ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին | Հստակ ասել եմ իսրայելցիներին՝ չհարվածեք Հայֆային. Բայդենը կրկին անհարմար իրավիճակում է հայտնվել | Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ | ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին | Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը | Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում | Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը | Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը կասկածի տակ դնողները հայ չեն. Մայք Սարյան | Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականին | Պուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը | Ցավոք սրտի, Հայաստանը միշտ բացակա է․ ֆրանսահայ լրագրողը տեսաուղերձով դիմել է ՀՀ նախկին և ներկա ղեկավարներին | Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին | Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել է հերթական խաղային օրը, որի ընթացքում կայացել են Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-ին առաջին փուլի երկու հանդիպումը | Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը UFC-ի վերջին մենամшրտում հաղթանակի շնորհիվ |

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին՝ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանին, թիմի ավագ Հրաչիկ Թավադյանին, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին: Երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված՝ հանդիպմանը ներկա չէին շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը:

Реклама

Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն Փաշիկյան,

Հայաստանի Հանրապետության շախմատի հավաքականի հարգելի անդամներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս և ձեզ՝ Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով:

Իհարկե, Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է՝ երեք անգամ Շախմատային օլիմպիադայի ոսկե մեդալ է նվաճել, մեկ անգամ՝ արծաթե, երեք՝ բրոնզե, Շախմատի թիմային գավաթի աշխարհի հաղթող, այսինքն՝ տիտղոսները շատ երկար կարելի է թվարկել:

Ուզում եմ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար և ընդգծել հետևյալը, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք, որպես նպատակ, ֆիքսել ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Սա ձևակերպել ենք որպես ռազմավարական նպատակ Հայաստանի համար, և ուզում եմ իմանաք, որ մենք նաև ձեր աջակցությամբ և խորհրդով կամ հայտով պատրաստ ենք անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ դրան հասնելու համար:

Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ շախմատի հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի ընթացքի, մրցաշարից ստացած տպավորությունների, ինչպես նաև մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Արծարծվել են պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը վերահաստատել է Կառավարության՝ իր գործիքակազմով ոլորտի զարգացումը խթանելու պատրաստակամությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով:

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին է հանձնել բարձր պարգևները և ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ուղղել նրանց՝ իրենց շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար:

 

լրահոս

Փոխկապակցված նորություններ