Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Սյունիքի մարզում այսօրվանից հացը կէժանանա

surik

Սյունիքի մարզում այսօրվանից հացը կէժանանա: Այս մասին հայտնել է  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ Սյունիքի մարզպետարանում հանդիպել է հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ:

«Համակողմանի վերլուծության ենթարկվեց ոլորտի ողջ արտադրական ընթացքը, ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելը:Քննարկվեցին հացի գնագոյացման խնդիրները և քաշի ավելացման արտադրական, տնտեսական հնարավորությունները»,­ ասաց Սուրեն Խաչատրյանը:

Մարզպետի և գործարարների համատեղ քննարկման արդյունքում որոշվեց հացարտադրության մեջ ներկայումս ֆիքսված հացի 500 գրամի դեպքում 240դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ:

Սուրեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 7-ից: