«Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, հպարտ եմ նրանցով».Բեռնար Շալանդ

Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.

— Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը:

— Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել…

— Հովհաննես Համբարձումյանը, փոխարինման մտնելով խաղաց ավելի առաջ քաշված. ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը:

— Նախ պետք է ասեմ, որ ունեի հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ, սակայն Համբարձումյանն ակումբային մակարդակով հիանալի հարձակվողական ունակություններ է ցուցաբերել: Մյուս կողմից էլ, պետք է ուժեղացվեր պաշտպանությունը, քանի որ թարմ Վալբուենան վտանգ էր ներկայացնում:

— Ձեզ համար ի՞նչ նոր բան բացահայտեցիք:

— Նախևառաջ հիմնական դասը, որ քաղեցի, հերթական անգամ համոզվելն էր, որ պետք է ապավինել թիմային, կոլեկտիվ խաղին: Համախմբված խաղը կտա իր արդյունքը:

Հավաքականում իր նորամուտը նշած Արտյոմ Սիմոնյանի խաղի վերաբերյալ ի՞նչ կասեք:

— Տեխնիկական առումով Սիմոնյանի խաղից գոհ եմ. նա նաև լավ էր գործում պաշտպանողական գործողություններում: Նա բարձր մակարդակում շատ բան ունի ապացուցելու:

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։