Հայաստանի և Վրաստանի սպորտի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հոկտեմբերի 9-10-ը մեկնել է Վրաստան: Թբիլիսի այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ:

Երկու երկրների նախարարները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել են 2012 թվականի փետրվարի 28-ից գործող «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներին:

Ոլորտի պատասխանատուները հնարավոր են համարել վերոհիշյալ համաձայնագրում ներառել նաև ֆիզիկական կուլտուրային և սպորտին առնչվող հարցերը: