System of a Down ռոք խումբը 2015 թվականի ապրիլի 23-ին համերգ կտա Երևանում

System of a Down ռոք  խումբը 2015 թվականի  ապրիլի 23-ին համերգ կտա Երևանում: Այս մասին հայտնի է դարձել վերամիավորված խմբի տարածած հայտարարությունից, որը տեղադրված է նրանց ֆեյսբուքյան էջում: Համերգը տեղի կունենա խմբի Wake Up the Souls համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Շրջագայութունը սկսվելու է ապրիլի 10-ին` Լոնդոնում: Ապա շարունակվելու է Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում,  եզրափակվելու է Երևանում:

Համերգի ծանուցման մեջ Սերժ Թանկյանը և խմբի տղաները նշում են, որ կարևորում են արդարությունը: Թանկյանը նշում է, որ հարյուրամյա տարելիցը մեծ կարևորությունը ունի: