Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գ. Ոսկանյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ Գագիկ Ոսկանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:

ՀՀ Նախագահի աշխատակազմ    

2 Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։