Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Բողոքի ալիքը թողեք Փաշինյանին. Գալուստ Սահակյան

կյբյ

Հայաստանում դրամի արժեզրկումն ու թանկացումներն անհանգստացնում են գործող իշխանություններին,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և հավելեց.
«Եթե մարդը վատ է ապրում, պիտի բողոքի էլ, բայց ալիքի հետ մի քիչ զգույշ վերաբերվեք, դա թողեք Փաշինյանին»,- այսպես արձագանքեց ԱԺ նախագահը լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այդ թանկացումները կարող են բողոքի նոր ալիքը հասունացնել:
Գալուստ Սահակյանը խոսելով դրամի կտրուկ արժեզրկման մասին ասաց. «Փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում, բայց համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ տրադիցիոն այդպես է կարծես թե եղել` Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում:

Slaq.am