Գուրգեն Արսենյանը կողմ է ԵՏՄ-ին, իսկ ԲՀԿ-ականները դեռ կխոսեն

Այսօր ԱԺ-ում շարունակվեց ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի քննարկումը, որի ժամանակ ելույթ ունեցավ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Պատգամավորն իր ելույթը սկսելուն պես նշեց, որ խոսելու է ոչ թե ԲՀԿ-ի անունից, այլ ՄԱԿ կուսակցության, որի նախագահն է ինքը: «Այսօր մենք քննակել ենք և ավարտում ենք քննարկումերը մի պայմանագրի, որը ես համարում եմ կարևորագույնը մեր նորագույն պատմության ընթացքում: Այս ելույթը ես ունենում եմ ՄԱԿ-ի անունից և ներկայցնում եմ ՄԱԿ-ի տեսակետը, իմ գործընկերները կներկայացնեն ԲՀԿ-ի տեսակետը»,- ասաց Արսենյանն ու շեշտեց, որ Միացյալ աշխատավորական կուսակցությունը պաշտպանում և կողմ է Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել ԵՏՄ-ին միանալու հարցի շուրջ, իսկ այսօր հավանաբար ԱԺ-ն կավարտի այս հարցի քննարկումը:

Slaq.am — Լրատվական աղբյուր