Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ եռյակի միասնական օրակարգը իրականություն կդառնա

Ընդդիմադիր «Ժառանգությունը» շաբաթ օրը քաղաքացիական ժողովներ անցկացրեց Վանաձորում և Գյումրիում

Վանաձորում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քննադատելով իշխանությունների վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, հայտարարեց՝ միասնական օրակարգ պետք է ձևավորվի, պայքարը պետք է միասնական հարթակում ընթանա, ինչի արդյունքում կկարողանան հասնել ամբողջական իշխանափոխության։

Զարուհի Փոստանջյանը, շարունակելով այս թեման, ընդգծեց՝ այն քաղաքական ուժերը, որոնք չեն միանա Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած միասնական օրակարգին, կանցնեն պատմության գիրկը, իսկ Հովհաննիսյանի առաջնորդած կուսակցությունը կշարունակի պայքարը՝ թեկուզ միայնակ։

Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, շեշտեց, որ բանակցությունները շարունակվում են գործընկերների հետ, հույս կա, որ միասնական օրակարգը իրականություն կդառնա։ Հովհաննիսյանի խոսքով՝ գոյություն ունեցող տարաձայնությունները ընդամենը տեխնիկական են, ոչ էական։

Մի քանի հարցեր են մնում, որ շտկվեն, այնուհետև կարող են քննարկել այն հարցերը, որոնք «Ժառանգության» ուշադրության կենտրոնում են՝ արտահերթ ընտրություններ, ամբողջական իշխանափոխություն, ասաց Հովհաննիսյանը։ «Ժառանգության» առաջնորդը շեշտեց, որ հենց սահմանադրական իշխանափոխություն պետք է իրականացվի։

Վանաձորում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Հովհաննիսյանը ավելի կոշտ քննադատություն հնչեցրեց։ Նա անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջերս արած այն հայտարարությանը, թե գոտիները ձգելու ժամանակն է, և և հայտարարեց, որ իշխանությունը պետք է իր գոտիները ձգի։

Թե վանաձորցիները, թե գյումրեցիները «Ազատության» հետ զրույցներում համակարծիք էին «Ժառանգության» այն տեսակետի հետ, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, և որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի ապագան չէ։

Իր ելույթում ԵՏՄ-ին անդրադարձավ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ հունվարի 1-ից հասարակ քաղաքացիները կտեսնեն, թե ինչպես է այդ միությունը ազդելու առանց այն էլ իրենց աղքատիկ բյուջեի վրա։

Փոստանջյանը ասաց՝ հունվարից պատրաստվում են գործադուլներ, բողոքի տարբեր ակցիաներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ամբողջական իշխանափոխությանը հասնելուն։ «Ժառանգության» ներկայացուցիչները կրկին փաստեցին, որ պայքարը շարունակելու են։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ հաջորդ բողոքի ակցիան իր գործընկերների՝ Հայ ազգային կոնգրեսի հետ է անցկացնելու, մասնակցելու է դեկտեմբերի 10-ին նախատեսված մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին։

«Ժառանգությունը», հիշեցնենք, ոչ իշխանական եռյակի միակ անդամն էր, որը դեմ քվեարկեց ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վավերացմանը։ Սակայն կուսակցության առաջնորդը նշում է, որ այդ փաստը չի կարող խոչընդոտ հանդիսանալ եռյակի համագործակցությանը, կփորձեն նորից բանակցել, խոսել։

«Ժառանգությունը», ըստ էության, փորձելու է համոզել ԵՏՄ-ի պայմանագրին կողմ քվեարկած Հայ ազգային կոնգրեսին և «Բարգավաճ Հայաստանին», որ այս միությունը ամենևին էլ այն ուղին չէ, որն անհրաժեշտ է Հայաստանին։

3 Comments

  • I precisely wished to thank you very much once again. I’m not certain the things I would’ve carried out without these advice shown by you directly on this concern. It was actually a real troublesome issue in my circumstances, nevertheless encountering the very professional tactic you solved the issue forced me to jump with happiness. Now i am happy for your guidance and as well , believe you find out what a powerful job you are getting into educating the others thru your website. Probably you’ve never met any of us.

  • I and my pals were found to be checking the nice information from your web site while before long got a horrible suspicion I had not expressed respect to the site owner for those secrets. These women had been certainly thrilled to study them and now have simply been tapping into them. Thank you for really being simply thoughtful and then for getting this form of fabulous subject areas millions of individuals are really needing to understand about. My honest regret for not expressing gratitude to you earlier.

  • I as well as my buddies appeared to be viewing the great procedures on the website and so at once developed an awful suspicion I never expressed respect to the site owner for those secrets. My men appeared to be certainly warmed to read all of them and have now absolutely been making the most of them. Appreciate your indeed being simply considerate and for making a choice on this form of exceptional issues most people are really eager to be informed on. Our own sincere apologies for not expressing gratitude to you earlier.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։