Հայաստանում կանցկացվի Հաղթանակի 69-րդ տարեդարձին նվիրված ավտոռալլի

Հայաստանում այսօր կանցկացվի զանգվածային ավտոռալլի, որը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակի տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին։
Հայաստանում «Ռուսհամագործակցություն» կազմակերպության մամուլի ծառայությունից РИА-Новости-ին հայտնել են, որ միջոցառմանը, որի կազմակերպիչն է Երևանի աշխարհաքաղաքական ակումբը, կմասնակցեն Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները, երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպությունները, Արցախյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միությունը, Աֆղանական պատերազմի վետերանների միությունը, Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիան, բայքերներ և այլք:
Միջոցառման կուլմինացիան տեղի կունենա «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, որտեղ ժամը 20։00-ին ցուցադրական ելույթներ կունենան Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի անդամներն ու «Փոքր Մհեր» կրթական կենտրոնի փոքրիկ սաները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։