Հայկական պարարվեստը քայլում է լուսեղեն ճանապարհով. Կարեն Գևորգյան

«Հայկական պարարվեստը քայլում է լուսեղեն ճանապարհով»,- այսօր պարի համաշխարհային օրվա առթիվ կայացած ասուլիսին հայ պարարվեստի խնդիրների ու զարգացման նոր ուղիների մասին խոսելիս ասաց Հայաստանի պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը` հավելելով, որ հայկական պարի գործում մեծ նշանակություն է ունեցել հայկական ժողովրդական պարը:
Կարեն Գևորգյանը տեղեկացրեց, որ 2015թ.-ին նախատեսում են պարի համաշխարհային կոնգրես անցկացնել Հայաստանում:
Անդրադառնալով պարի խնդիրներին` բանախոսը նշեց, որ դրանք բազմազան են.
«Այսօր չկա պարի մասին օրենք, ինչի հետևանքով բազմաթիվ պարային կոլեկտիվների ղեկավարներ ով որտեղ ասես խումբ է բացում՝ չիմանալով ազգային պարի նրբերանգները: Մենք փորձել ենք այդ խնդիրներին լուծում տալ: Մենք հրաշալի պարային կոլեկտիվներ ունենք, սակայն ակնհայտ է,որ պետական ուշադրությունը պարարվեստի նկատմամբ քիչ է»,- ասա բանախոսը:
Առկա խնդիրներից է նաև բեմադրությունների պակասը, ինչի համար չկան համապատասխան պայմաններ, ինչպես նաև հավելեց, որ այսօր երիտասարդ պարուսույցների պահանջարկ կա:
Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը, ով հայ պարի ամենամեծ թերությունը համարում է նոր բեմադրությունների պակասը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։