Հովիկ Աբրահամյանը հանձնարարում է հայտնաբերել սպեկուլյանտներին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ տարադրամի շուկայում տեղի ունեցող զարգացումներին:

Աբրահամյանը նշեց, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների եւ մի խումբ տնտեսվարողների հետ: «Միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կառուցման մեր քայլերին»,- հայտարարեց վարչապետը: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան եւ այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունություն, որը շարունակվելու է: «Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման եւ վաճառքի մեծ մարժաներով եւ սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով:

Մասնավորապես երեկ շաքարավազի, ալյուրի եւ լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներ կային»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Նա առաջարկեց ՏՄՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ուսումնասիրել շուկան եւ իրեն ամենօրյա կտրվածքով տեղեկատվություն տրամադրել: «Կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժելու»,- ասաց վարչապետը:

Իսկ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ուսումնասիրել դեղորայքի շուկայում տեղի ունեցող զարգացումները եւ իրեն տեղեկատվություն տրամադրել այդ շուկայում նկատվող գնային փոփոխությունների մասին

Գլխավոր

Post Author: User User

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։