Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

Սատկած խոզերի միսը՝ մսի առևտրով զբաղվող կետերո՞ւմ. «Չորրորդ իշխանություն»

w

ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի պրոտեժե Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, այս օրերին ցայտնոտի մեջ է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս ֆերմաների խոզերը, որոնց ամենայն խնամքով տոնական օրերին վաճառելու համար բուծում էր նա, սկսել են անկել:   Մեր տեղեկություններով՝ եռանդուն ֆերմերը գտել է դրությունից դուրս գալու ելքը: Ալրաղացի Լյովիկը սատկած խոզերի միսը փորձում է մատակարարել մսի առևտրով զբաղվող կետերին ու դա, կարծես թե, նրան հաջողվում է։ Փաստորեն, Նոր տարվա շեմին, երբ մսի պահանջարկը քառապատկվում է, որոշ «բարեխիղճ» գործարարներ օգտվելով պահից փորձում են քառապատկել սեփական եկամուտները և առանց խղճի խայթի, առանց հետևանքների մեջ խորամուխ լինելու իրացնել իրենց սատկած անասունները:   Կարծում ենք, որ սննդի անվտանգությամբ զբաղվող պատկան մարմինները պետք է այս օրերին ավելի զգոն լինեն և բոլոր շուկաներում մսի զննում անցկացնեն: Իսկ մեր տեղեկությունը կարելի է համարել հայտարարություն հնարավոր հանցագործության մասին, որի հեղինակները գերշահույթ ստանալու մոլուցքով տարված ոչ մի բանի առջև կարող են կանգ չառնել»,–գրում է թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մանրամասները` yerkir.am կայքում: