Yandex.Metrica
Սերժ Սարգսյան

Հայերը, անկախ նրանից` աշխարհի որ մասում են ապրում, մեկ ընդհանուր արժեք ունեն` Հայրենիքն ու Հայոց պետականությունը:

lratvutyun lratvutyun

ՀՀ կառավարությունում հրապարակվեց ապրանքների ցանկը, որոնք ԵՏՄ տարածք, հետեւաբար նաեւ Հայաստան ներկրել արգելվում է

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

ԵՏՄ տարածք, հետեւաբար Հայաստան չի կարող ներկրվել եւ մեր տարածքից մի երրորդ երկիր դուրս գալ գրենլանդական փոկերի եւ դրանց ձագերի կաշի, օզոնային շերտը քայքայող նյութեր եւ դրանք պարունակող արտադրանք, փայտանյութ, վերամշակվող թուղթ, ստվարաթուղթ, մակուլատուրա, ծառայողական եւ քաղաքացիական զենք, դրա հիմնական մասեր եւ փամփուշտներ ու այլ ապրանքներ: Այս եւ մի շարք ապրանքների ցանկը հրապարակել է ՀՀ կառավարությունը:

Որոշման նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ կառավարության որոշման՝ Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված է նաեւ ներմուծել եւ մեր մաքսային տարածքով փոխադրել վտանգավոր թափոններ, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք: «Չի թույլատրվում նաեւ տեղեկատվություն տպագիր, աուդիովիզուալ եւ տեղեկատվության այլ կրիչների վրա, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք, արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից եւ տարանցումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով արգելված են:

Արգելված ապրանքների ցանկում տեղ են գտել նաեւ ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցները, որոնց ներմուծումը նույնպես արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:

Փայլակ Ֆահրադյան

http://galatv.am/