Մաեստրո Հայկ Ութիջյանի չեխական նվագախումբը հիանալի ներկայացրեց Զարեհ Սահակյանցի «Կոմիտասյան պատարագը»

ՊՐԱՀԱ- Ապրիլի 27-ին Չեխիայի երաժշտության թանգարանում աննախադեպ համերգ էր։ Առաջին անգամ Պրահայում ներկայացվեց անվանի երաժիշտ Զարեհ Սահակյանցի «Կոմիտասյան պատարագի» մշակումըˋ Կարլի համալսարանի նվագախմբի մատուցմամբ եւ մաեստրո Հայկ Ութիջյանի (Հայկ Սրկ. Իւթիւճեանի) փայլուն ղեկավարությամբ։ Վերջինս հակիրճ ներկայացրեց Սահակյանցիˋ պատարագի մշակած տարբերակի կարեւորությունը։
Թեեւ նախկինում տարբեր առիթներով դիրիժոր Հայկ Ութիջյանը ղեկավարել է Կոմիտասյան պատարագից հատվածներ, այդ թվում այս տարվա ապրիլի 24-ին Պրահայում տեղի ունեցած Ցեղասպանությանը նվիրված համերգին, կամ Վիեննայում Ս. Ստեփանոս տաճարում տեղի ունեցած համերգի ընթացքին, սակայն առաջին անգամն է, որ այս գեղեցիկ մշակումը կատարվեց ամբողջությամբ։ Զարմանալին այն է, որ ուսանողական նվագախումբը կարողացել էր տիրապետել հայկական պատարագի նրբերանգներին, իսկ դահլիճի ընձեռած հնարավորություններն ու մաեստրո Ութիջյանի անասելի ջանքերը տվել էին իրենց դրական արդյունքը։ Համերգն ավարտվեց հանդիսականների բուռն ծափահարություններով։
Նշենք միայն, որ Զարեհ Սահակյանցը նաեւ մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտության զարգացման գործում։ Նա ճանաչված ջութակահար էր, ալտահար եւ դիրիժոր։ 1962 թվականին հիմնել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ դարձել գեղարվեստական ղեկավարը։ Զարեհ Սահակյանցը կամերային նվագախմբի համար մի շարք մշակումներ և փոխադրումներ է կատարել, և հատկապես արժեքավոր են երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի ցանկությանբ կատարված Կոմիտասյան պատարագի մշակումները, որոնք հնչեցին Haik patarag PrahaՊրահայում։ Սահակյանցը նաեւ մշակել է Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունները:
Վերջում նշենք, որ համերգին ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի անդամները։
Հ.Ա. Պրահա
Օրեր եվրոպական ամսագիր

1

2

3

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։