Lratvutyun.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն: Պիա Կաումանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են […]

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին Sputnik  Արմենիայի փոխացմամբ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ […]

Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակ

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս  ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել […]

Պայթյուն՝ ԵՊՀ մասնաշենքերից մեկում. կա 1 զnհ և վիրավորներ

Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են: Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Փոշու պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում շարունակում է թույլատրելի նորմայից բարձր մնալ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում: Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություննները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հրաժարվելու Բաքվի որոշումը

ԱՄՆ պետդեպից մեկնաբանել են Ադրբեջանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին։«Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության շուրջ բանակցություններին՝ լինի այստեղ, թե այլուր։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին մասնակցել այդ բանակցություններին։ Դա է մեր քաղաքականությունը», – ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Հիշեցնենք, […]

Եվրամիությունը ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու համար. Ժոզեպ Բորել

Եվրոպական միությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ պայմանագրի կնքման: Այդ մասին այսօր ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն՝ առանց հետաձգման վերսկսելու համար»,- հայտարարել է Բորելը: […]

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման պատճառով

Գուդաուրի – Կոբի ճանապարհի հատվածը, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է, նոյեմբերիի 16-ին ժամանակավորապես փակ կլինի՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված […]

ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվեց «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով միջոցառումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, […]

Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան․ Նիկոլ Փաշինյան

2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ «Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի՝ Ադրբեջանը մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»,- հայտարարեց կառավարության […]

Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»

Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։Մոսկվա-Երևանը թռիչքը վայրէջք կկատարի Թբիլիսիում Եգիպտոսից եկող ինքնաթիռն էլ արդեն մի քանի պտույտ է կտարել և չի կարողանում իջնել, հայտնում են կայքի աղբյուրները։

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Հայաստանն առաջին մեդալն ունի

Մոնտենեգրոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն ունի։ Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակիչում մրցում էր իտալացի Ֆերանտե Դոնատելայի հետ ու հաղթեց մեծ առավելությամբ։ Մեր մարզուհին շատ լավ դիմավորում էր ձախակողմյան կեցվածքով մրցակցին և աշխատելով առաջին համարով մենամարտը շահեց 5։0 հաշվով։ Էլիդա Քոչարյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։