Lratvutyun.am

Վորոնեժում ուժայինները մտել են ռեստորան և զորակոչի ծանուցագրեր հանձնել 50 ադրբեջանցու

Վորոնեժում ոստիկանությունը զորակոչի ծանուցագրեր են հանձնել քաղաքի ռեստորաններից մեկում ծննդյան օր նշող 50 ադրբեջանցու։ Այս մասին հայտնում է «Вести Воронеж» տելեգրամյան ալիքը։ Ականատեսները պատմել են, որ ոստիկանությունը նախ փաստաթղթային ստուգում է իրականացրել, իսկ հետո սկսել է զորակոչի ծանուցագրեր բաժանել։ Ըստ որոշ տեղեկությունների, ծանուցագրեր են ստացել նրանք, ովքեր վերջերս են դարձել Ռուսաստանի քաղաքացի։ Հոկտեմբերի վերջին ՌԴ […]

Քանի դեռ չենք հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, մեր կողմնորոշման մասին չենք կարող ասել. Փաշինյան (տեսանյութ)

Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել կոնկրետ ՀԱՊԿ միջոցառումներին ներկա չգտնվել՝ տարբեր պատճառներով: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին: Հարցի այն հատվածին, թե արդյոք Փաշինյանը որևէ բանի համար հող է նախապատրաստում, նա պատասխանեց. «Ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, […]

«Զաքարյանը» բրենդ ջինսերի արտադրությունում աշխատում են փորձառու դիզայներների խումբ․ Հեռ․ 094000208

«Զաքարյանը» Հայաստանում ջինսերի արտադրության բրենդը բազմաթիվ անգամ ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները, ինչպես նաև ապրանքի պահանջարկը՝ ձեռնարկության ղեկավարությունը իր առջև նպատակ է դրել ստեղծել ջինսեր, որոնցում կհամադրվեն հայկական կոլորիտը և դասականը: Այս գաղափարի վրա աշխատում են փորձառու դիզայներների խումբ, որոնց հաջողվել է արտադրության մեջ ներդնել նոր որակ և նոր յուրահատուկ գաղափարներ: Առաջադրված խնդիրների իրագործման համար ձեռք է […]

Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել․ Ավինյան

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Համայնքն ու գործադիրը թաղամասի բնակիչների հետ քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել  Կոնդի […]

ԱՄՆ դեսպանը միացել է Տավուշի մարզում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը միացել է Տավուշի մարզում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը, տեղեկացնում է առաքելության X-ի էջը՝ նաև լուսանկարներ հրապարակելով։ Այցն, ըստ գրառման, կայացել է Իջևանի գրասենյակի աջակցությամբ։ ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայումից ի վեր 1,000-ից ավելի պարեկությունն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Առաքելությունն իր լիարժեք գործառույթներն իրականացնում է 6՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու, Իջևանի ու […]

Իսրայելը կբախվի հիասթափության այնպես, ինչպես Հայաստանը. Էրդողան

«Իսրայելը ահաբեկչական պետություն է»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջև, գրում են միջազգային ԶԼՄ-ները։ «Իսրայելը զբաղված է պետական ​​ահաբեկչությամբ։ Ես սա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ին անվանում եք ահաբեկչական կազմակերպություն։ Բայց ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցությունն է, […]

ՏՏ ընկերությունները պետբյուջեից դրամաշնորհ են ստացել և լուծարվել

Hetq.am-ը գրում է. Կառավարության 2022-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվեց տեղեկատվական տեխնոլգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։ Մենք կարողացանք պարզել պետական աջակցություն ստացած ընկերությունների անունները: Հիշեցնենք, որ նախարարությունն այդ ցուցակը չտրամադրեց, և «Հետքը» («Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն) դատական հայց ներկայացրեց նախարարության դեմ։ Որոշման նպատակն էր օգնել ՏՏ ոլորտի ընկերություններին հաղթահարել ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել […]

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կանցկացվեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Կոնգրեսի կայքը, լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

Արարատ Միրզոյանը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 14-ին Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային […]

Թմրության և անպատվության մեջ եք ապրում մինչդեռ կարիքն ունենք բժշկության․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմը ներկայացրել է թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից մի հատված․ «Ժողովուրդ, ժողովուրդ, լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չնկատեք և չճանաչեք, քանզի այդ ժողովրդի սիրտը կարծրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են, որպեսզի չլինի թե՝ երբևէ աչքերով տեսնեն և ականջներով լսեն, սրտով իմանան ու դարձի գան, և […]