Lratvutyun.am

«Իգիթ» կաթնամթերքի գործարանը միակն է , որն իրականցնում է ապահովելով որակն ու պահպանելով համային հատկությունները

«Իգիթ» կաթնամթերքի գործարանը իր առջև դնում է նպատակ՝ հնարավորություն տալ մարդկանց օգտվելու բարձրորակ և էկոլոգիապես մաքուր կաթնամթերքից:«Իգիթ» Կաթնամթերքի գործարանի սկզբունքն է արտադրության մեջ պահպանել որակի բարձր չափանիշերը, որպես հումք օգտագործել միմիայն անարատ կաթ և սպառողին հասցնել թարմ արտադրանք։

Պլանավորում ենք ևս 200 ավտոբուս ավելացնել, կլինեն ավտոբուսային նոր գծեր. Տիգրան Ավինյան

Պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում, պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։Այս մասին այսօր, խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են։Հանրային տրանսպորտն ունի այս քաղաքում առաջնահերթություն, տրվելու է այդ առաջնահերթությունը և հանրային տրանսպորտից օգտվող մարդուն պետք է ապահովենք […]

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:Հայտնում են Կառավարությունից։ Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը նշել առանց ավելորդության, չշփոթել այն սպառողականության հետ

Սուրբ Ծննդյան նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնյաներին կոչ է արել Սուրբ Ծնունդը չշփոթել սպառողականության հետ, այլ նշել Քրիստոսի ծնունդը՝ կիսվելով նրանց հետ, ովքեր միայնակ են և կարիքի մեջ են:Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին, Ֆրանցիսկոսը շնորհավորել է «ջերմությամբ, կապվածությամբ և չափավորությամբ» լի տոնի առթիվ: Սրբազան քահանայապետը հավատացյալներին խորհուրդ է տվել զերծ մնալ […]

Վրաստանում ծանր բեռնատարների համար փակել են Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները

Առատ ձյան պատճառով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը որոշել է փակել դեպի Հայաստանի և Թուրքիայի հետ սահմաններ տանող ճանապարհները կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման) և Ախալցխա – Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) միջազգային ավտոճանապարհներին արգելվել […]

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու ծխահարված դի

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:Պարզվել է, […]

ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. Հեռ.+374 10 560303 099560303

Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ առողջապահական ծառայությունները։Հագեցած միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական սարքավորումներով և փորձառու մասնագետներից կազմված թիմով։ Բժշկական կենտրոնը անոթային վիրաբուժության կլինիկա ողնաշարաբանական կլինիկա էնդոսկոպիկ ուռոլոգիայի կլինիկա աչքի էքսիմեր-լազերային միկրովիրաբուժության բաժանմունք քիթ-կոկորդ-ականջաբանության (ԼՕՌ) բաժանմունք դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք պլաստիկ վիրաբուժության բաժանմունք մազաբուժության և մազերի փոխպատվաստման բաժանմունք ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունք սոց փաթեթի […]

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀՖՖ գործկոմը 24-րդ ժողովի ընթացքում ընտրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին. գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ստանալով ձայների մեծամասնությունը վերընտրվեց նախագահի պաշտոնում: ՀՖՖ ժողովի 25 պատվիրակներից ընտրությանը մասնակցեցին 23-ը, քանի որ «Նոա» և «Շիրակ» ակումբների ներկայացուցիչները չէին ներկայացել ֆեդերացիայի նախագահի ընտրությանն ու չեն քվեարկել: ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի օգտին քվեարկեց 20 պատվիրակ, Արաս Օզբիլիսի օգտին՝ 3-ը։ […]

Նոյեմբեր ամսվա տվյալներով ՀՀ-ում արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ նոր ռեկորդ․ Փաշինյանն այցելել է ԱՍՀ նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, ոլորտային առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև նախատեսվող բարեփոխումներին։ Զեկուցվել է ժողովրդագրության և կենսաթոշակային ապահովության ոլորտներում կատարված աշխատանքները։ […]

Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան կրկին փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Նշվում է, որ նման որոշում է կայացվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Աշխարհի գրեթե յուրաքանչյուր բանկի ընտրության հնարավորություն է տրված՝ շարունակել ապրանքներ վաճառել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի՞ն, թե՞ կապված լինել ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը շատ ավելի մեծ է, […]