Lratvutyun.am

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում: Քաղաքապետարանը Երեւանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի եւս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, եւ այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության […]

«Ժողովուրդ». Նախագահի սրտով չէ, որ Փաշինյանի պատճառով ինքը «դրսում» է մնացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն: Սեպտեմբերից արդեն մեկ […]

Իսրայելական բանակը շրջափակել է Գազայի հատվածում ամենամեծ հիվանդանոցը

Իսրայելի պաշտպանության բանակը շրջափակել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցը, որը Գազայի հատվածի ամենամեծ բժշկական համալիրն է, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։«Իսրայելական բանակը երկու կողմից շրջապատել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցը»,- ասվում է հաղորդագրությունում։Նոյեմբերի 11-ին իրանական Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման ուժերը կասեցրել են իսրայելական զորքերի առաջխաղացումը Գազա քաղաքի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում։

ԱՄՆ-ում հայտնել են «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակման համակարգողի անունը

«Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա հարձակման համակարգողը եղել է ուկրաինացի գնդապետ Ռոման Չերվինսկին։ Այս մասին հայտնում է The Washington Post ամերիկյան թերթը։Նշվում է, որ 48-ամյա Չերվինսկին հրամաններ է ստացել պաշտոնյաներից, որոնք տեղեկությունը զեկուցել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

Երևանում ավարտվեց Սամբոյի աշխարհի առաջնությունը. ԿԳՄՍ նախարարությունը մարզիկների պարգևատրման արարողությունից լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Երևանում ավարտված աշխարհի առաջնությունում Հայաստանի սամբոյի հավաքականի անդամների պարգևատրման արարողությունից։Հիշեցնենք, որ մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:  

ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Միգրացիայի ծառայության պետ

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նշենք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։ Ղազարյանը […]

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին

Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանում այն ​​վայրին, որտեղից հակատանկային հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքում գտնվող Դովև գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչները հակատանկային հրթիռներ են արձակել Դովևի շրջանի վրա, ինչի հետևանքով մի քանի խաղաղ բնակիչներ են գնդակոծվել: Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հրետանիով հարձակվում […]

Հայաստանում ձվի և կաթնամթերքի գները հոկտեմբերին աճել են, շաքարավազինն ու ըմպելիքներինը՝ նվազել

Հայաստանում այս տարվա հոկտեմբեր ամսին 2022-ի հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.1 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից: Հոկտեմբերին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնանկում՝ 3 տոկոսով: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում արձանագրվել է  8.4 տոկոս գնանկում: Բրնձի գները նվազել են 4.3 տոկոսով, հացինը՝ 7.1 տոկոսով, […]

Քանի կա Արցախի ժողովուրդը, քանի կա Արցախն ազատ, անվտանգ և հայկական տեսնելու գաղափարը և ցանկությունը, Արցախի հարցը փակված չէ․ Հակոբ Հակոբյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորության մասին շատ է խոսվում: Մինչդեռ նաև կարծիք է շրջանառվում, թե «Արցախը լուծարված է, ինչո՞ւ եք պահպանում պետական ինստիտուտները»: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնում՝ բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են՝ Արցախը չկա, լուծարված է, նրանք ուղղակի տեղեկացված չեն և իրականությունից կտրված են: «Քանի […]

Մեկնարկել են Երևանում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները․ ՀՀ կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ (տեսանյութ)

Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից։ Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է: Նոյեմբերի 18-20-ը կկայանա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: ՀՀ ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու […]