Lratvutyun.am

«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը. Վարուժան Գեղամյան

րբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։րեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել․ քննարկվել են արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված հարցեր

Հունվարի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արեն Մկրտչյանի թեկնածությունը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել […]

Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող․Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար պրն. Գիորգոս Գերապետրիտիսը հայտարարություն է արել հունական հանրային ERT հեռուստաընկերությանը և լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո, հայտնում են ՀՀ դեսպանությունից։ «Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան և հանդիպել Վարչապետին, Արտաքին գործերի նախարարին և Անվտանգության խորհրդի քարտուղարին։ Միևնույն ժամանակ այցելել եմ Երեւանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։ Հայաստանի հետ Հունաստանը […]

Վարչապետը ՊՆ-ում հանձնարարականներ է տվել և ընդգծել, որ կարգապահության բարձրացման միջոցառումները պետք է հետևողական իրականացվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, […]

Շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում․ Արարատ Միրզոյան

Իմ գործընկերոջը հանգամանալից կերպով ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո, խաղաղության գործընթացը, այդ գործընթացի մանրամասները, խնդիրերը։ Այս մասին ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, դանդաղեցումներին ու ապակառուցողականությանը, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն […]

Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի մեր ըմբիշների համար տարին սկսվել է «Օլիմպվանում» Հայաստանի հունհռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը սկսել է 2024-ի առաջին ուսումնամարզական հավաքը, որը կտևի 14 օր։ Այս հավաքին են միացել նաև Լեհաստանի և Էստոնիայի ընտրանիները։ Մեր ուժեղագույն ըմբիշները նախապատրասվում են փետրվարի 12-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Երևանյան լիճը կարող էր դառնալ մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը․ «Ազգային առաջընթաց»

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը լուսանկարներ է հրապարակել Երևանյան լճից ու ափամերձ տարածքից․ «Հիշում եք, չէ՞, մի քանի տարի առաջ մեկնարկեցին Երևանյան լճի և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։ Լիճը ոչ միայն պետք է մաքրվեր, այլև հարակից տարածքում պետք է ստեղծվեր հանգստի գոտի: Այն կարող էր դառնալ մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Համեմայն դեպս դրա բոլոր նախադրյալները […]

Մեկ օրում երկրորդ զինվորականն է սպանվել դիրքերում. ՊՆ-ն հայտնել է անունը

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ․ ՄԻՊ

Մահացու հրազենային վիրավորումով զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։ Արդեն իսկ միջադեպերից մեկով գրություններ են ուղարկվել Պաշտպանության նախարարություն և Գլխավոր դատախազություն: Մյուս դեպքով ևս ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերն անթույլատրելի են և խիստ մտահոգիչ: Չափազանց կարևոր է իրավասու պետական […]

ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն. Արմեն Գրիգորյան

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության վարչության պետ Րորի Դոմմիի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։ «ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումը: Ա. Գրիգորյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայուն անվտանգային միջավայր ունենալուն: […]

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Կապանի համայնքապետի հետ խոսել է գլխավոր հյուպատոսության բացման մասին

ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար ՍԵրգեյ Չաշչիխինը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 8-ին։ «Սերգեյ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար: Ռուս դիվանագետը նաև կարևորել է […]

ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը

ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության ու Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից իրականացված հսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Հայտարարգրված ծխախոտի քաշը […]