Lratvutyun.am

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 18800 մարդ

Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 13-ով՝ հասնելով 18 հազար 800-ի: Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի կառավարության մամուլի ծառայությունը՝ հակամարտության 70 օրվա վերաբերյալ իր թարմացված հաղորդագրության մեջ:Զոհվածների թվում են 8 հազար երեխա և 6 հազար 200 կին, 300 բուժաշխատողներ, քաղաքացիական պաշտպանության ուժերի 32 աշխատակիցներ և ԶԼՄ-ների […]

Եվրոպան պետք է վերազինվի նոր սպառնալիքների ֆոնին. Գերմանիայի ՊՆ

Եվրոպան պետք է ապահովի ավելի լավ պաշտպանական կարողություններ, քանի որ նոր ռազմական սպառնալիքները կարող են ի հայտ գալ մինչև տասնամյակի վերջ, նույնիսկ երբ նրա անվտանգության դաշնակից ԱՄՆ-ի ուշադրությունը տեղափոխվում է Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Այս մասին հայտնում է Reuters-ը։«Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է զենքի արտադրությունը՝ շարունակելու ներխուժումն Ուկրաինա, ինչպես նաև սպառնում […]

«Ռոսատոմ»-ը կարող է սկսել Երևանում նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը

«Ռոսատոմ»-ը կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները, հենց որ հայկական կողմը համապատասխան ցանկություն հայտնի, նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը:«Հայկական կողմի դիմումով անցյալ տարի մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի […]

Զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև ՔՊ-ի ունեցած լծակները ժամանակավոր են․ Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը: Ճիշտ է` այն առաջին պլան բերվեց ռազմագերիների հայրենադարձման ֆոնին, սակայն նպատակը լրիվ այլ տեղում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․«Փաշինյանին թվում է, թե ռեպրեսիվ ապարատով հնարավորություն է ստանալու խմբագրել պատմությունն ու այն մեծ դավաճանությունը, որն իր թիմի […]

Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը

Մահացել է երգիչ Արա Մարտիրոսյանը: Այդ մասին հայտնել է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։ Նա գտնվում էր Նաիրի բժշկական կենտրոնում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել: Արա Մարտիրոսյանը 46 տարեկան էր։

Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում․ Լավրով

Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում՝ եղբայրական ժողովուրդների միջև հարաբերություններում սեպ խրելու Արևմուտքի փորձերի ֆոնին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Լավրովը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ կմշակվեն և օգտակար կապեր կստեղծվեն։

Ադրբեջանը հաստատակամ է նպաստելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության գործընթացին. Բայրամով

Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ կարգավորման և խաղաղ գործընթացի առաջմղման հարցում:Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նա նշել է, որ ներկայումս տարածաշրջանում խաղաղության կառուցման համար բարենպաստ պայմաններ կան:

Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպել Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ:Թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:«Տիար նախագահ Խաչատուրյան, այսօր Մոնտեվիդեոյի մեր հայկական համայնքը ուրախ է ողջունել Ձեզ Սուրբ Ներսես Շնորհալի […]

Ծանրամարտի Գրան Պրի. Վարազդատ Լալայանը՝ ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան Պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Լալայանը ոսկե մեդալին արժանացել է երկամարտի 441 կգ արդյունքով (200 +241 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանն էլ երկամարտի 430 կգ արդյունքով (190+240 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ […]

Ադրբեջանի հետ դելիմիտացիան երկար ու բարդ գործընթաց է, սահմանազատման աշխատանքները կարող են տարիներ տևել․ Մհեր Գրիգորյան

«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն արդեն իսկ ունի ենթակառուցվածքներ, որոնք մշակվել և գտնվում են իրականացման փուլում, օրինակ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը մեկ տարի առաջ ստացված կարծիքի համաձայն 230 մլն դոլար է կազմելու։ Սահմանազատման գործընթացի վերաբերյալ էլ Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի հետ հաջորդ հանդիպման ժամկետներ […]

Փաշինյանն ու Օվերչուկը անդրադարձել են տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը […]

2023 թ. նոյեմբերին 109 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 109 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող […]