Lratvutyun.am

Ադրբեջանական ԶՈւ-ի արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող . Հ.-ն․ ՊՆ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում […]

Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և ՀՀ-ի տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում. Ալեն Սիմոնյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

Մեր տարածաշրջանը խաղաղության կարիք ունի, և ՀՀ-ի տեսլականը լավագույնս արտահայտված է «Խաղաղության Խաչմերուկ» անունը կրող նախագծում: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունենալով  ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար մեծագույն պատիվ է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Երախտագիտություն եմ հայտնում նստաշրջանը Երեւանում […]

Ծանրորդ Գոռ Սահակյանը` երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգում Սահակյանը պոկում վարժություն գլխավերևում պահել է 140 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում նա բարձրացրել է 165 կգ և նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 305 կգ արդյունքով` […]

Մեր ֆուտբոլիստները պատմություն կերտելու հնարավորություն ունեն. Ալեքսանդր Պետրակով

Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան – Ուելս հանդիպումանն ընդառաջ «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի նախախաղային մամուլի ասուլիսը: «Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, շատ լավ են ընդունել, շատ հյուրընկալ են: Համագործակցությունը տղաների հետ ստացվում է, ես ամեն ինչից գոհ եմ։ Խաղից […]

«Պադավատապետությունը» քննադատող Փաշինյանը հիմա ինքն է մսխում պետության գումարները. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը սկսել է մի շարք, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների ծախսած բենզինի եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը: Արդեն անդրադարձել ենք ԱԺ հանձնաժողովների նախագահներին եւ ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին եւ դրանց հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ […]

Կրեմլում տեղյակ չեն՝ կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ

Կրեմլու առայժմ չգիտեն՝ պատրաստվում է արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվել տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, թե ոչ, սակայն բոլորը հրավիրված են։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առայժմ չգիտենք, բոլորը հրավիրված են։ Հայկական կողմը շատ լավ գիտի, որ բոլորը հրավիրված են»,- […]

Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին. Բորել

Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը «Յուրաքանչյուր նոր երկրի անդամակցումը մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ Երևանում անցկացնելու փաստը և հույս հայտնել, որ նիստի շրջանակում տեղի կունենան արդյունավետ քննարկումներ և ակտիվ երկխոսություն: Պիա Կաումանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար՝ հավելելով, որ քննարկվելու են […]

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառ/կմ տարածք. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին Sputnik  Արմենիայի փոխացմամբ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության արդյունքում օկուպացվել է Հայաստանի Հանրապետության շուրջ 200 կմ […]