Lratvutyun.am

Փարիզի քաղաքապետը միացել է Բաքվում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ պահանջել ենք ազատ արձակել Ադրբեջանում պահվող 55 հայ քաղբանտարկյալներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

Հայաստանը սկսում է կարեւոր երկխոսություն՝ բարդ եւ բազմաշերտ կառուցվածքով

Նոյեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Միացյալ Թագավորություն, որտեղ բացի իր գործընկերոջ հետ հանդիպումից, Արարատ Միրզոյանը կմասնակցի նաեւ Հայաստան-Բրիտանիա ռազմավարական երկխոսության առաջին նիստին: Հայ-բրիտանական երկխոսությունն անշուշտ նոր իրողություն չէ, եւ հարցը տվյալ պարագայում այն է, թե ինչ նոր որակ է ստանալու այդ երկխոսությունը, որը կպարունակի փոխշահավետ հեռանկար, նպաստելով Հայաստանի հանրապետության անվտանգությանն ու նաեւ […]

Արցախի բնակչության տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան

Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը 2020 թվականի պատերազմի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարան` 17,070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1,077 ցուցանմուշներով:

Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապահպանությունը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Այս օրերը ես կոչում եմ անպատվության օրեր։ Կրկնակի անպատվության օրեր, որովհետև մենք համաձայնել ենք ընդունել այդ անպատվությունը։ Ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Գոշավանքում այսօրվա քարոզի ժամանակ; «Մեր այս ժամանակահատվածը նաև վերականգնումի ձգտումի ժամանակահատված է։ Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապաշտությունը։ Հույսի տակ գործ է պետք, հակառակը խեղճերի ու թշվառների համար է»։

Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում: Քաղաքապետարանը Երեւանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի եւս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, եւ այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության […]

«Ժողովուրդ». Նախագահի սրտով չէ, որ Փաշինյանի պատճառով ինքը «դրսում» է մնացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 5-ին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցված կլինեն: Սեպտեմբերից արդեն մեկ […]

Իսրայելական բանակը շրջափակել է Գազայի հատվածում ամենամեծ հիվանդանոցը

Իսրայելի պաշտպանության բանակը շրջափակել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցը, որը Գազայի հատվածի ամենամեծ բժշկական համալիրն է, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։«Իսրայելական բանակը երկու կողմից շրջապատել է «Աշ-Շիֆա» հիվանդանոցը»,- ասվում է հաղորդագրությունում։Նոյեմբերի 11-ին իրանական Tasnim լրատվական գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման ուժերը կասեցրել են իսրայելական զորքերի առաջխաղացումը Գազա քաղաքի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում։

ԱՄՆ-ում հայտնել են «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակման համակարգողի անունը

«Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա հարձակման համակարգողը եղել է ուկրաինացի գնդապետ Ռոման Չերվինսկին։ Այս մասին հայտնում է The Washington Post ամերիկյան թերթը։Նշվում է, որ 48-ամյա Չերվինսկին հրամաններ է ստացել պաշտոնյաներից, որոնք տեղեկությունը զեկուցել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

Երևանում ավարտվեց Սամբոյի աշխարհի առաջնությունը. ԿԳՄՍ նախարարությունը մարզիկների պարգևատրման արարողությունից լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուսանկարներ է հրապարակել Երևանում ավարտված աշխարհի առաջնությունում Հայաստանի սամբոյի հավաքականի անդամների պարգևատրման արարողությունից։Հիշեցնենք, որ մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:  

ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Միգրացիայի ծառայության պետ

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նշենք, որ ՀՀ գործադիրը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։ Ղազարյանը […]