Lratvutyun.am

Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը Սուրբ Գրիգոր Մեծի պապական շքանշան է շնորհել Արարատ Միրզոյանին

Հոկտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետենկուրին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արձանագրելով, որ Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակի առաքելությունը համընկել է Հայաստանի և հայ ժողովրդի համար բարդ ժամանակահատվածի հետ՝ նախարար Միրզոյանը արժևորել է երկկողմ հարաբերությունների խորացման և […]

ԱՄՆ-ն հայտարարել է Իսրայելին ՀՕՊ համակարգեր և զինամթերք փոխանցելու մասին

ԱՄՆ-ն ՀՕՊ համակարգեր, հրետանի և զինամթերք կփոխանցի Իսրայելի պաշտպանության բանակին։ Այս մասին հայտնում է Defence News մասնագիտացված հրատարակությունը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին։ Պենտագոնի աղբյուրը նշել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելի Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգի համար կտրամադրի նաև ճշգրիտ կառավարվող զինամթերք և հրթիռներ։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչ զինամթերք և ինչ քանակությամբ է […]

Առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատում են միայն այն բանի համար, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում

Առևանգված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում դատում են միայն այն բանի համար, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղում և ապրել իր նախնիների հողում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Ամբողջ գործընթացը ֆարս է և Եվրոպական կոնվենցիայի ծաղր, միջազգային նորմերի խախտում։ Բաքուն պետք է դադարեցնի մարդկանց նվաստացնելը և ազատ արձակի բոլոր […]

Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելուց մի նպատակ են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցի. Փաշինյան

Նախ ուզում եմ Տիգրան Ավինյանին շնորհավորել Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով: Սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետի երդման արարողության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան ավինյանի համար, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին: […]

Նեթանյահուն պաշտոնապես պատերազմ հայտարարեց

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի տարածքում պաշտոնապես պատերազմ է հայտարարել։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Կնեսետի արտահերթ նիստից հետո, գրում է Today in Israel-ը։ Այսպիսով, Կնեսետի նիստում Նեթանյահուն պաշտոնական հայտարարություն է կարդացել ռազմաքաղաքական կաբինետի և ողջ կառավարության որոշման մասին, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել։

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, կարևորվել է դրա շարունակականությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի […]

Թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է․ Պուտինը՝ Ալիևին

  Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ու Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նախագահները մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների հարցը։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձն իրենց […]

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂ-ից տեղահանվածները մնան ՀՀ-ում, ովքեր էլ երկրից դուրս են եկել՝ վերադառնան. Փաշինյան

Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ այն պարագայում. երբ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները իրենց տները վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքապանությունն է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը: «Սա շատ կարևոր արձանագրում է, մենք ուզում ենք, որ բոլորը, […]

Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անընդունելի է. Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը մտահոգություն է հայտնել, որ կազմակերպությունը հանդուրժում է Ադրբեջանի և Թուրքիայի պես քաղաքական ռեժիմները, որոնք չեն համապատասխանում եվրոպական արժեքներին: Նա նշել է՝ Եվրոպայի խորհուրդը չի կարող կորցնել մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը և վերածվել աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի, փոխանցում է 1lurer.am-ը։ «Ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների և օրենքի […]

Ֆրանսիան ՄԱԿ-ում կպահանջի ընդունել ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև.Կոլոննա

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։ Ինչպես հավելել է Կոլոննան, այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ։ Դրա համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում, […]

Ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի նրանց հետագա ճակատագիրը կքննարկվի Բաքվի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ խաղաղապահները չեն կարող տեղափոխվել Հայաստան, եթե հեռանան Ղարաբաղից: «Հիմա նրանք դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Դա […]