Lratvutyun.am

Կապան-Գորիս ճանապարհին դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ցիստեռնը կողաշրջվել է, ինչից երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 22-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված […]

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է. Կանադայի ԱԳ նախարար

Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, հայտարարեց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը: Լրագրողի հարցը՝ անցած ամիս Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակմանը Կանադայի արձագանքին էր վերաբերում. արդյո՞ք Կանադան լրջորեն դիտարկում է պատժամիջոցների հարցը: «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է, մենք ակնկալում […]

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում էր Երևանում ընթացող, «APRI Armenia» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա […]

Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, […]

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում […]

Ֆրանսիայից գնված ՀՕՊ միջոցներով կկարողանանք օդը լրիվ փակել, սա ճիշտ գնում եմ համարում. Սամվել Բաբայան

Ֆրանսիական ՀՕՊ միջոցներով և զենիթահրթիռային համակարգերով հնարավոր կլինի Հայաստանի երկինքը պաշտպանել և ճնշել ադրբեջանական ԱԹՍ-ները: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` հավելելով, որ նման զենքի գնումը ճիշտ է համարում: «Ուղղակի ես մանրամասն չգիտեմ, թե որ սերնդի զենքն են գնել: Ես ժամանակին՝ 2021-ին, մի քանի […]

Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող մեր հայրենակիցների

  Հոկտեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցները Բաքվում այցելել են Արցախին նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և մյուս կալանավորվածներին: Այս մասին, ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Նշվել է, որ առանձնազրույցներ են տեղի ունեցել ձերբակալվածների հետ և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ […]

Նիկոլ Փաշինյանը ընդունել է Կորեայի առևտրի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև առևտրատնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ամրապնդումը և ողջունել պատվիրակության այցը մեր երկիր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի […]

Տեղի է ունեցել Բայրամովի եւ Միրզոյանի հանդիպումը «3+3» ձեւաչափի շրջանակում. Իրանի արտգործնախարար

Թեհրանում «3+3» ձեւաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել խոսակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջեւ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով։ «Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը «3+3» հանդիպման շրջանակում, որը տեղի է ունեցել Թեհրանում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ բարեկամության տանող ուղու քայլերից մեկն […]

Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք։ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել […]

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ հանձնառություն, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանը

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ հանձնառություն, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները, կամ ովքեր են դրանք վարում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում անցկացված «3+3» ձևաչափով հանդիպումը։ «Սակայն մենք ընդունում ենք նաև […]

Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը

Բաքվում մեկնարկել է Հակարիի կամրջից հուլիսի վերջին ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ 70-ամյա արցախցին հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքը, որոնք վերաբերվում են, իբրև թե, «ցեղասպանություն» գործելուն: Տարեց տղամարդու հարազատները ևս պնդում են, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել, պետական մեղադրանքում էլ նկարագրվող իրադարձություններին որևէ կերպ չի […]