Lratvutyun.am

Հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը․ ՊՆ

Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Araratnews.am-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի նիստին։ «ՀՀ ԱԳՆ֊ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին […]

Ամենակարևոր պահանջը եղել և շարունակում է մնալ արդարությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վարչապետի խոսքով՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալ տրամաբանությունն ունի՝ […]

ԼՂ ինքնալուրծարմամբ հայ-ադրբեջանական հшկամարտությունում վերջակետ դեռ չի դրվել. ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման առաջընթացին, Մոսկվայի և Երևանի հարաբերություններին և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա ճակատագրին։ Պատասխանելով հարցին առ այն, թե արդյոք կարելի է համարել, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից և Արցախի Հանրապետության ինքնալուծարման որոշումից հետո վերջ է դրվել Բաքվի և Երևանի միջև ղարաբաղյան […]

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել է Արցախ

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին ժամանել է Արցախ: Պատվիրակությունն անցել է Ակնայով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելության առաջ այցը Արցախ հոկտեմբերի 1-ին էր: Այցից հետո ՄԱԿ-ի առաքելությունը  հրապարակել էր  զեկույցը: Զեկույցում ասվում էր, որ  ավերածություններ, բռնության դեպքեր չէր նկատվել, և Արցախում մնում է 50-1000 հայ:

Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Մոսկվան ակնկալում է Երևանի համաձայնությունը

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել. այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գլաուզինը: «Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում, արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմն […]

Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ տեղափոխվել է Իտալիա

Արցախում վառելիքի պահեստում պայթյունի և Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,-նշված է հաղորդագրության մեջ։ Հայտնի […]

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հայության տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ․ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ի պատասխան Գազայի հատվածի հարձակումների ՀԱՄԱՍ-ի արմատականների դեմ «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունը ստացել է «երկաթե սրեր» անվանումը»,- հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, կոնտր-ադմիրալ Դանիել Հագարին հաղորդել է, որ առավոտյան 6:30-ից Իսրայելի վրա […]

Արցախից տեղահանվածների 99.2%-ն արդեն գրանցված է Հայաստանում․ վարչապետի խոսնակ

Բժշկական կենտրոններում բուժվում է ԼՂ-ից 303 հիվանդ, որից 113-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում 5 երեխա կա։ ▫️8 հազար երեխա արդեն հաճախում է դպրոց. ▫️Արդեն կատարվել են միանվագ օգնության առաջին վճարումները, գործընթացը կշարունակվի երկուշաբթի։

Փաշինյանի իսպանական ֆիասկոն. նոր վտանգներ Հայաստանի համար՝ Գրանադայից հետո

Նիկոլ Փաշինյանաը երեկ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը: Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է: Փաստացի սա այսպես կոչված՝ անկլավների հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինի ԽՍՀՄ գլխավոր շտաբի […]