Lratvutyun.am

Լաչինի ճանապարհի շրջափակումը ԼՂ-ում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի․ Քենեթ Ռոթ

Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի շրջափակումը, որը շարունակվում է արդեն 8 ամիս, Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Լաչինի ճանապարհի շրջափակումը ԼՂ-ում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի․ Քենեթ Ռոթ Լաչինի ճանապարհի շրջափակումը ԼՂ-ում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի․ Քենեթ Ռոթ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային […]

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ Սևանա լճից քաղաքացիները դուրս են բերել 48-ամյա տղամարդու դի

Օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վեգաս» հանգստյան գոտու հարևանությամբ՝ Սևանա լճում լողանալիս քաղաքացին տեսադաշտից կորել է և հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Մինչ դեպքի վայր կժամանեին Սևանի թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատից, քաղաքացիները ափից մոտ […]

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ օգոստոսի 13-ին, տոնում է Աստվածածնի վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։ Այսօր ժամը 11:00-ին, տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ։Ավարտին կկատարվի խաղողօրհնեքի կարգ։ Տոնի խորհուրդը Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է […]

Լավրովն առաջարկել էր բացել Ակնայով ճանապարհը, իսկ դրանից ուղիղ մեկ օր անց՝ վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ռուսական Коммерсантъ պարբերականը «Արցախն ընդդեմ Ղարաբաղի»վերտառությամբ հոդվածով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը: Ըստ պարբերականի՝ Մոսկվայում իրավիճակը գնահատում են շատ բարդ և կարծում են, որ Բաքուն զիջումների տրամադրված չէ։ «Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք ձեռնարկում ենք մենք, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- ասել է Коммерсантъ-ի՝ Ռուսաստանի պետական կառույցները ներկայացնող զրուցակիցը, որը ծանոթ […]

Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելիգործողությունների արդյունքում պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանի մահվան դեպքով էական մի շարք հանգամանքներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2023 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:50-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում […]

Արցախի նախագահը ստորագրել է օրենքներ. զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ

Արցախի  Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է  Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին հայտնել է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա: Զրպարտությունը` […]

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով. Արամ Ա-ն՝ Իրանի դեսպանության պատվիրակությանը

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով։ Այս մասին ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակությանը։ Պատվիրակությանն ընդունել է Անթիլիասի Մայրավանքում։ Քննարկումների ընթացքում Վեհափառ Հայրապետը «դատապարտել է Շվեդիայում Ղուրանի հրկիզման երևույթն» ու կարևորել է «քրիստոնեա-իսլամ համակեցության ու երկխոսության առավել ևս զարկ տալու հրամայականը»։ Արամ Ա-ն հատուկ […]

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։ Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պապիկյանն ու Վոյչեխ Վիշնևսկին քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում […]

Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և անմարդկային. Նուբար Աֆեյան

Աշխարհահռչակ ձեռներեց, գիտնական և բարերար Նուբար Աֆեյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակին՝ այն որակելով որպես սարսափեցնող։ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում գրառմանը կից Աֆեյանը նաև կիսվել է թեմայի շուրջ Asssociated Press գործակալության հոդվածով։ «Որպես մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդ՝ ես Արցախում ստեղծված իրադրությունը համարում եմ սարսափեցնող և […]

Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

Ադրբեջանական դիրքերից արձակած կրակոցներից վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող […]

ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության մշտական խոչընդոտումը և վերջինիս պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Մենք գնահատում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, դրա համար ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա գործունեության մշտական խոչընդոտումը […]