Lratvutyun.am

Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Ըստ հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենք վայր դրած զինծառայողների՝ […]

Կանադան չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը

Կանադայի խորհրդարանում Արցախում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։Կանադան չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը Կանադան չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը: Պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսում է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը […]

Ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարարը

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։ Հիշեցնենք, որ նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով Վարդանյանի ձերբակալման մասին: «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ ադրբեջանական օկուպացիայից փախնող հազարավոր այլ հայերի հետ փորձում էր հեռանալ […]

Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև. Պետդեպ

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում միջազգային դիտորդների տեղակայման, դրա հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Երևանի և Բաքվի հետ քննարկել է այս հարցը: «Հստակ մեխանիզմը մի բան է, որը շարունակում է քննարկվել տարածաշրջանում մեր դաշնակիցների […]

ՀՀ-ն պատերազմի շեմին․ Ալիևը և Էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերությունից

Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․«Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն․ Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն, անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։ Սա նախ առեղծված է` այն, թե ինչո´ւ դա […]

2 ադրբեջանցի զինծառայող կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են երկու ադրբեջանցի զինծառայող կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ: Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ վանքի վրա կրակում են անգամ զրահափոխադրիչից։ «Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք […]

Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիան ամրապնդել է իր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, սպասվում է նաև հյուպատոսության բացում Սյունիքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` պատասխանելով երկրի ազգային ժողովի պատգամավոր Էմանուել Անտուանին։ «Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարությունը 5 մլն եվրո է ուղղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայերին, ու ես որոշել եմ այդ օգնությունը բարձրացնել […]

Երկու օրվա ընթացքում Ադրբեջանը Արցախում սպանել է 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա․ Թաթոյան

«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է․ Փաստահավաք աշխատանքների արդյունքներ՝Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա, ինչպես նաև կանայք ու տարեցներ:

Էրդողանը հայտնել է՝ ինչ է ասել Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին, գրում է Anadolu-ն։ «44-օրյա պատերազմից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը […]

Ականատեսների վկայությամբ՝ ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է. Արտակ Բեգլարյան

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով շատերը համարվում են անհետ կորած, ականատեսների հաշվարկներով՝ կրակի մեջ այրվել է ավելի քան 100 մարդ։ Այդ մասին հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ, որոնցից 7-ի կյանքը փրկել չի հաջողվել, եւս 13 […]

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը զբաղված է  տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով: Ասված է հիմնադրամի հայտարարության մեջ․ «Այս պահին  Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է  տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հիմնադրամն այս պահին զբաղվում է անհրաժեշտ սննդամթերքի, հագուստների, դեղորայքի ապահովման կազմակերպչական աշխատանքներով: Հաշվի […]

ԼՂ-ում պայթյունից տուժած քաղաքացիներին տեղափոխող առաջին ուղղաթիռն արդեն Սիսիանում է

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխող առաջին ուղղաթիռն իջել է Սիսիանում, այս մասին հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարությունից: «Այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ»,-հայտնում են նախարարությունից: