Lratvutyun.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխվել են բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք ներկայումս գտնվում են ԿԽՄԿ-ի պահեստում

Արցախի Հանրապետության կառավարությանը կփոխանցվեն միայն համապատասխան փորձաքննությունն անցնելուց հետո: Այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: «Փորձաքննություն անցած և ԱՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին (ծագում, որակ) չհամապատասխանող ապրանքները տեղում ոչնչացվելու են: Միևնույն ժամանակ հանրապետության իշխանություններն աշխատանք են տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որ այսուհետև Արցախ ներմուծվեն մեր պահանջներին համապատասխանող ապրանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՔՊ, «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան», «Հանրապետություն», «Հանրային ձայն»․ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 475 տեղամասերի արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են։ Նախնական արդյունքներով՝  անցողիկ շեմը հաղթահարել է հինգ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (32.57%), «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (18,89%), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43%), «Հանրապետություն» կուսակցությունը (11,32%) և «Հանրային ձայն» կուսակցությունը (9,68%): Բոլոր 475 ընտրատեղամասից ստացված վերջնական արդյունքներով՝ 1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել […]

«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ

«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ հայտարարել է, որ պահանջում է վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր կուսակցությանը։ Նա կոչ է արել ընդդիմադիր թեկնածուներին՝ Հայկ Մարությաին և Անդրանիկ Թևանյանին միավորվել։ Հիշեցնենք, որ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է […]

ՔՊ հրապարակած տեղամասերում երկրորդ տեղում Մարությանի ուժն է

Մի քանի ընտրատեղամասում քվեարկության պատկերը հետևյալն է Թիվ 4/29 ընտրատեղամաս 1.«Հանրային ձայն» կուսակցություն – 72 2.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 127 3.«Արդար Հայաստան» կուսակցություն – 5 4.«Հաղթանակ» կուսակցություն – 12 5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն – 11 6.«Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 4 7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 85 8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 2 9.«Հանրապետություն» կուսակցություն – 90 10.«Միացյալ […]

Հայկ Մարությանի և Անդրանիկ Թևանյանի կուսակցությունները շատ ձայներ ունեն. նոր տվյալներ 6 ընտրատեղամասերից

Թիվ 5/5 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները 1. «Հանրային ձայն» կուսակցություն – 48 2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 161 3. «Արդար Հայաստան» կուսակցություն – 7 4. «Հաղթանակ» կուսակցություն – 9 5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 5 6. «Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 6 7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 99 8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 0 9. «Հանրապետություն» […]

Ընտրատեղամասերը փակվեցին․ ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները

Տեղական ժամանակով ժամը 20.00-ին ավարտվել է Երևանի ավագանու (մայրաքաղաքի ներկայացուցչական մարմին) ընտրությունների քվեարկությունը։ Այժմ ընտրատեղամասերը փակվում են, և սկսվում է ձայների հաշվարկը։ Մեկ ժամից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կներկայացնի ընտրողների մասնակցության վերջնական տվյալները, որը ռեկորդային ցածր է եղել ողջ օրվա ընթացքում։ Ժամը 17-ի դրությամբ մայրաքաղաքում քվեարկել է ընտրողների միայն 21,36%-ը։ Ընտրողների ցածր մասնակցությունը կարագացնի հաշվարկի գործընթացը, […]

Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմը ունի վիրավոր. ՊԲ

Սեպտեմբերի 17-ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն […]

Երևանում ընտրություններ են. ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 21,36 տոկոսը

Ժամը 17-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 21,36%-ը կամ 176,027 մարդ: Այս մասին ԿԸՀ ասուլիսում ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյանը: Աջափնյակ-17,261մարդ, կամ 20,79% Ավան- 9,373 մարդ, կամ 24,01% Արաբկիր- 22,334 մարդ, կամ 23,62% Դավթաշեն- 7,949մարդ, կամ 23,74% Էրեբունի- 16,212 մարդ, կամ 18,17% Կենտրոն- 22,015մարդ, կամ 23,19% Մալաթիա-Սեբաստիա- 20,434 մարդ, կամ 19,22% […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին`  ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Արձանագրվել է երկու դեպք, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ նիստը արդեն իսկ բացված է եղել

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խոչընդոտ չի գրանցվել: Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, […]

Սերժ Սարգսյանը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը չի մասնակցելու։ Այս մասին NEWS.am–ին փոխանցեցին երրորդ նախագահի գրասենյակից։«Նախագահը բնակվում է Ձորաղբյուրում, Երևանի բնակիչ չէ, հետևաբար չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին»,–ասաց Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի և մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։Այս մասին հայտնել են Արցախի թեմից՝ հավելելով, որ թեմակալ առաջնորդն իր օրհնանքի և երախտիքի խոսքն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և […]