Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչ ժամը 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:   Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.   միաժամանակ […]

Մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարության առանցքային հարցերից է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում: Նշվել է, որ Իրանի հետ […]

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ

Կառավարության ղեկավարը նախ եղել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում, որտեղ վարչապետին են ներկայացրել ֆաբրիկայի գործունեությունը և առաջիկա ներդրումային ծրագրերը: Տեղեկացվել է, որ թռչնամսի արտադրությունը սկսվել է 2015 թվականի հունիսից, ֆաբրիկայում առկա են 8 թռչնանոց, կերերի պատրաստման, սպանդի արտադրամասեր: Ընթացքի մեջ է ևս 4 թռչնանոցի շինարարությունը, որը կավարտվի հոկտեմբերին: Յուրաքանչյուր թռչնանոցի տարողությունը կազմում է 27-30 հազար գլուխ […]

ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանին

Հարգելի՛ Սուրիկ Խաչատրյան Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ քեզ, քո ընտանիքի անդամներին առողջություն, երջանկություն, հաջողություններ: 60 տարին պատկառելի տարիք է: Այդ տարիքում հստակորեն կարելի է հաշվետվություն տալ, թե կյանքի որոշակի ժամանակահատվածում մարդը որքանով է պիտանի […]

Ալավերդիում քարն ընկել է 11-ամյա երեխայի վրա. նա մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 16.23-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ Սանահին թաղամասում, քարն ընկել է երեխայի գլխին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17.04-ին փրկարարները քարի տակից հանել են 2005 թ. ծնված Դ. Գ.-ի դին և հանձնել շտապօգնության […]

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կառավարման ժամանակահատվածում մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում

Կարապետ Գուլոյանին Կոտայքի մարզպետ նշանակելուց հետո լուրջ ազդակներ ստեղծվեցին Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման համար: Դրա համար կային նաև այլ լուրջ նախադրյալներ: Նախ, Կոտայքի մարզը մշտապես ունեցել է արդյունաբերական լավ ավանդույթներ. Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում գոյություն ունեցող արդյունաբերական ձեռնարկությունները լուրջ հնարավորություններ են ստեղծում ժամանակակից, մրցունակ արտադրանք ստեղծելու համար: Կոտայքի մարզում առանձնակի տեղ է գրավում գերժամանակակից […]

Մարդիկ 2-3 միլիոն դրամի վարկ էին վերցրել, 10 րոպեում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է 3 հեկտարը` ցորեն, 6 հեկտարը` դեղձ, սալոր

Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Հայաստանի մի շարք համայնքների ցանքատարածությունները, այգիները: Ներկա պահին համայնքապետերը կառավարության կողմից ձևավորած հանձնաժողովի անդամների հետ փորձում են գնահատել վնասի չափը` շրջելով տուն առ տուն, հողամաս առ հողամաս: Lratvutyun.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը նշեց, որ 400 հեկտար վնասվել է, որից 160 հեկտարը խաղողի […]

Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանին մտահոգում են մարզի բոլոր խնդիրները

Վերջին օրերի տևական անձրևները և կարկտահարությունը Լոռվա մարզում ևս անհետևանք չեն եղել: Մարզի շատ բնակավայրերում, հատկապես Թումանյանի տարածաշրջանի համայնքներում ուժգին հեղեղումներն ուղեկցվել են ներհամայնքային ու միջհամայնքային ճանապարների փլուզումներով: Ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են տասնյակ գյուղերի այգիներ ու ցանքատարածություններ, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային միջոցների երթևեկության պայմանները: Տարերային աղետներից տուժած […]

Արգամ Աբրահամյանը լավագույնս դրսևորում է իրեն, գործում՝ նպաստելով Արտաշատի զարգացմանը

Միայն վարչապետի որդի լինելը բավարար չէ քաղաքականության մեջ և բիզնեսում հաջողություն ունենալու համար: Սեփական գիտելիքները, կառավարելու և կազմակերպելու ձիրքը, մարդկանց սերն ու հարգանքը վայելելու կարողությունը շատ ավելի կարևոր են կայացման հարցում: Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը սիրվեց արտաշատցիների կողմից՝ նրանց հետ հավարսարը հավասարի պես քայլելով աշխատելով շենացնել քաղաքը: Ընտրություններում նա վայելեց ընտրողների մեծամասնության հավատը՝ ստանալով վստահության […]

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կարճատև աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ պետական պարտավորությունների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով նա այցելել է Ախուրյան համայնքի կիսակառույցների շինհրապարակ, պատասխանատուների և տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել մարզպետարանին տրամադրված գումարով երկրաշարժից տուժած ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու խնդիրը: Նախարար Սարգսյանը եղել է նաև «Կումայրի […]