ԱԱԾ-ն Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյանում գտնվող տանն է. լրատվամիջոց

Hraparak-am-ը տեղեկացել է, որ ԱԱԾ-ն երեկ գործողություն է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը։ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն են իրականացրել։ Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, կայքին հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի։

Խաչատուրովը չի մեկնաբանել իր նկատմամբ քննության ընթացքը, որպեսզի չվնասի Հայաստանի իմիջին

Ինչպես հայտնել էինք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ օգոստոսի 4-ին Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր աշխատանքային պարտականություններին և նաև հավելել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանել իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, […]

ԱՀ պատգամավորները Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաք են սկսել

ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը տեղեկացնում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և […]

Մաքսազերծմամբ զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն չի վճարել շուրջ 120 մլն դրամի հարկային պարտավորություն. ՊԵԿ

«Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի և Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ, իր գործունեությունը կազմակերպել է հարկային ռիսկային պլանավորմամբ, որի արդյունքում, նախնական տվյալներով, չի […]

Ալեն Սիմոնյանը դուրս կգա՞ կուսակցությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ Նրա հիմնական մրցակից Ալեն Սիմոնյանը պակաս թվով ձայներ հավաքեց, թեեւ կուսակցության համահիմնադիրներից է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե հնարավոր է այս հանգամանքից ելնելով Ալեն Սիմոնյանը դուրս գա կուսակցությունից։ «Ոչ։ Դրանք ծիծաղելի բաներ են։ Ես կուսակցության հիմնադիրներից եմ։ Ինչո՞ւ պետք […]

Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձն իրականացվել է անօդաչուների միջոցով. մանրամասներ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է: Ինքը՝ նախագահ Մադուրոն, չի տուժել: Վենեսուելայի Union Radio-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նախարար Ռոդրիգեսն ասել է. «Նախագահ Մադուրոն չի տուժել, ցավոք, 7 աշխատակիցներ վիրավորվել են»: Մահափորձն իրականացվել է անօդաչուների միջոցով, որոնց վրա ամրացված է եղել […]

Հատ-հատ ուսումնասիրում ենք այն բոլոր դեպքերը, երբ արտոնության ժամկետը լրանալուց հետո պետբյուջե վճարումներ չեն կատարվել. ՊԵԿ նախագահ

Կառավարության նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ նախորդ նիստին հնչեցված որոշակի մտավախություններին, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ անձը, ստանալով, օրինակ` ԱԱՀ-ի երեք տարվա արտոնություն, այնուհետև որոշակի սնանկացման կամ լուծարային գործընթացում ներգրավվածության հետևանքով այդ օրինական գումարները չի վերականգնել պետբյուջե: «Ես ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ վերջին երեք տարվա ամբողջ տեղեկատվությունը հանել ենք և ուսումնասիրում ենք […]

Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է լրիվ ծավալով քննություն իրականացնելու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է լրիվ ծավալով քննություն իրականացնելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: «Խափանման միջոցն ընտրվում է՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում: Հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագծի ապահովումը պարզապես փախուստի դիմելու […]