«Մենք կհանդիպենք օգոստոսին». կհրատարակվի Մարկեսի վերջին վեպը

Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի վերջին տարիներին շատ էին խոսում այն մասին, որ նա դադարել է աշխատել։ Եվ ինչպես հայտնում է «Комсомольская правда»-ն` այդ լուրերն այնքան էլ մոտ չեն իրականությանը, քանզի կոլումբացի գրողն աշխատել է մինչև իր կյանքի վերջին օրերը: Հեղինակի վերջին ստեղծագործությունը «Մենք կհանդիպենք օգոստոսին» վեպն է, որտեղ նա պատմում է ամուսնացած կնոջ մասին, ով […]

Ռուսաստանին կարգելեն ելույթ ունենալ «Եվրատեսիլ»-ում

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմկոմիտեին օտարերկրյա լրագրողները դիմել են՝ Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին թույլ չտալու համար: Այս մասին է տեղեկացնում korrespondent.net-ը՝ «Էխո Մոսկվիին» հղումով։ Դեռ կազմկոմիտեն չի արձագանքել պահանջին։ Լրագրողներից Ուիլյամ Լի Ադամսը հայտնում է, որ մրցույթին Ռուսաստանը ներկայացնող Մարիա և Անաստասիա Տոլմաչյովա քույրերի երգը կարող է սադրանք լինել, քանի որ այն իր մեջ Ուկրաինայի և […]

Ժողովրդական երգն է, որ վեհ և ամուր կպահի հայի ոգին

Ժողովրդական երգի շնորհիվ անշուշտ կարելի է բնութագրում տալ հայ ժողովրդին: Ժողովրդական երգում ամփոփված է ամեն ինչ. գեղեցիկն ու բարին, հայրենիքն ու մարդկությունը, ընկերությունն ու բարեկամությունը, սերը… Ժողովրդական երգը պատմամշակութային մեծ արժեք ունի, սակայն ցավոք սրտի այն այսօր այնքան էլ չի պրոպագանդվում, իսկ թե ինչու է ժողովրդական երգը ստվերում մնացել, դա շատ հասկանալի է՝ այն չի […]

Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Գերիները» ֆիլմը կցուցադրվի Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Ֆիլմը հոգեբանական թրիլեր է, որը ներկայացնում է մի ընտանիքի կյանքը այն բանից հետո, երբ նրա անդամն առևանգվում է: Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս հոլիվուդյան դերասան Ռայան Ռեյնոլդսը: Ֆիլմը հավակնում է արժանանալ «Ոսկե արմավենում»: Վերջին անգամ ռեժիսորը Կաննում հանդես էր եկել 2008-ին […]

Ջիվան Գասպարյան. Դուդուկը տղամարդկային վշտի երաժշտությունն է

Երաժշտական քննադատները հայ երաժիշտ եւ երգահան Ջիվան Գասպարյանին «երաժշտական մշակույթի եզակի երեւույթ, դուդուկի անգերազանցելի վարպետ» են անվանում, ընկերներն ու ծանոթները` ուղղակի քեռի Ջիվան: Անցած աշնանը նա 85 տարեկան դարձավ: Մոսկվայում կազմակերպված հոբելյանական համերգներին նստած էր նվագում` վերջերս վրաերթի էր ենթարկվել ու ոտքը վնասել: Այդ տարիքում լուրջ բան է, հայտնում է «Комсомольская правда» պարբերականը, որին հաջողվել […]

Շառլ Ազնավուրը հանդես կգա Բարսելոնայում 90 տարեկան հասակում

Հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը հունիսի 26-ին հանդես կգա Բարսելոնայում 90 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդում է լատինաամերիկյան «Prensa Latina» տեղեկատվական գործակալությունը: «La Boheme», «La Mamma», «Venecia Sin Ti» ստեղծագործությունները եւ շատ ուրիշներ, որոնք հայտնի են դարձել նրա ձայնի շնորհիվ, ներառվելու են համերգի երգացանկում, որը տեղի կունենա Բարսելոնայում Լիսեոյի Մեծ թատրոնում: Ինչպես ավելի […]

Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի առողջությանը ոչինչ չի սպառնում

Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի առողջությանը ոչինչ չի սպառնում: Այս մասին հաղորդել է Մեքսիկայում Կոլումբիայի դեսպան Խոսե Գաբրիել Օրտիսը: «Գաբոն (կոլումբիացիներն այսպես են կոչում գրողին) և նրա կինը՝ Մերսեդես Բարչան, գտնվում էին Լոս Անջելեսում՝ իր ավագ որդու տանը, որտեղ նրանք այցելել էին թոռներին,- պատմել է դիվանագետը:- Մարկեսը սաստիկ հիվանդացել  է գրիպով, և ամերիկացիներն այնպես մտահոգված էին […]

Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթում հաղթող է ճանաչվել 2 թեկնածու

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարել են 2 թեկնածու՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը’ 9 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, և Գագիկ Զալիկի Մանասյանը’ 7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ: Բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ […]