Lratvutyun.am

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատ է արձակվել։ Նա քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» Քրեակատարողական հիմնարկից։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է փաստաբան Հակոբ Ենոքյանը։ Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի էր դարձել, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց […]

Վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց:  Վարչապետին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Վարչապետը շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին օգոստոսին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կառուցման աշխատանքներն […]

Անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և կարծում էի՝ նրա հայտարարությունը տեղին չէ․ Մեսսին՝ Լևանդովսկու մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Ռոբերտ Լևանդովսկու հետ կոնֆլիկտի մասին: «Նրա հայտարարությունն ինձ զայրացրեց։ Երբ ես ստացա «Ոսկե գնդակը» և ասացի այն, ինչ ասացի, իսկապես անկեղծ խոսեցի։ Եվ այն, թե ինչպես էր նա խոսում այդ մասին, ինձ անհանգստացրեց։ Մենք հանդիպեցինք, խոսեցինք, բայց թյուրիմացություն եղավ։ Ես անտեսեցի նրան խաղադաշտում, քանի որ վրդովված էի և […]

Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են

«Միկա» մարզադահլիճում ավարտվել են բռնցքամարտի պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականը, որը կիսաեզրափակիչում ուներ 10 բռնցքամարտիկ, պատմական արդյունքի է հասել և եզրափակիչում ունենալու է ինը բռնցքամարտիկ։Ցերեկային մրցահերթում չորս հաղթանակից հետո երեկոյան ռինգում փայլեցին Վաղարշակ Քեյանը, Տիգրան Հովսեփյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Սամվել Սիրամարգյանն ու Ալբերտ Հարությունյանը։ Մեր բոլոր բռնցքամարտիկները արժանի հաղթանակ տարան, իսկ նրանցից […]

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վրաստան: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում վրաց գործընկերոջ հետ քննարկվել […]

Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը, դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական […]

Դատախազությունը պահանջում է բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք դատախազության ֆեյսբուքյան էջից։ Հաղորդագրության համաձայն`Գլխավոր դատախազությունը, հօգուտ Հայաստանի Հանրապետության, պահանջում է նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը. […]

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ

Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,-հայտնեցին գերատեսչությունից։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է սահմանին դեպոզիտային գումար թողնեն. ՊԵԿ-ի հորդորը

Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է սահմանին դեպոզիտային գումար թողնեն։ Նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա: «Արմենպրես»-ի […]

Լարսից Հայաստան վերադարձվող մեքենաների քանակն ավելանում է, բայց իրավիճակի փոփոխություն կլինի. Մաքսային կցորդ

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մուտքի հետ կապված խնդիրները դեռ չեն վերացել, ավելին՝ Ռուսաստանի սահմանիրց հետ վերադարձող հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաների թիվը գնալով ավելանում է։ Այս մասին Tert.am-իր հետ զրույցում տեղեկացրեց ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ հստակեցնելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում հետ վերադարձող բեռնատարների թիվն ավելացել է 10-ով։ Նրա տվյալներով՝ այս պահի […]

Իսրայելի բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մինչև առավոտյան ժամը 7-ը Իսրայելին չի տրամադրել պատանդների ցուցակը, որոնք պետք է այսօր ազատ արձակվեն: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը  խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերսկսել է խմբավորման դեմ հարձակումները, գրում է timesofisrael.com-ը: Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ իր կործանիչները ավիահարվածների շարք […]