Lratvutyun.am

«ՄԱՔԱՆ» ՍՊԸ-ն արտադրում է Բարձորակ Բետոն ապահովել երաշխավորված որակ․ Հեռ․077395787

«ՄԱՔԱՆ» Բետոնի Ընկերությունը որդեգրել է աշխատանքի կարևոր սկզբունքներ`ապահովել գործընկերների համար երաշխավորված որակ խնայել ժամանակն ու այլ ռեսուրսները: «ՄԱՔԱՆ»ՍՊԸ-ն ունենալով մերօրյա հզոր տեխնիկա` կարող ենք  համագործակցել ցանկացած չափի շինարարության դեպքում՝ բոլոր դասի բետոններ, ե/բ կոնստրուկցիաներ, կիսախողովակներ (2 տեսակ) և դիտահորեր, ըստ հետևյալ ցուցակին, համապատասխան ГОСТ-երի։ B7.5(M-100), B12.5(M-150), B15(M-200), B20(M-250), B22.5(M-300), B25(M-350) LR-40, LR-60 U-30×34, U-40×50․ անխափան […]

Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել

Ադրբեջանը Շուշիում հերթական գերեզմանատունն է վնասել` աղբ լցնելով այդ հատվածում։ Տեղեկությունը X–ի միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը («Caucasus Heritage Watch»):Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի մեկ այլ հայկական գերեզմանոց: «Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են առանց […]

Եվրոպական փաստահավաք առաքելությունն արդեն Հայաստանում է

ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունն արդեն Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի X-ի միկրոբլոգից։ «Ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի և ԱԱԵԾ համատեղ փաստահավաք առաքելությունը` ուղղված Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը։ Ակնկալում ենք արդյունքների վրա հիմնված և կենտրոնացած քննարկումներ գործընկերության մի շարք ոլորտներում»,– գրել է Հովհաննիսյանը` կից հրապարակելով պատվիրակության անդամների […]

Մենք պետք է նոր ռազմավարություն մշակենք մեր հայրենիքի և սփյուռքի առջև ծառացած նոր մարտահրավերների համար․ Արամ Ա

Վաշինգտոն ես սկսեցի նոյեմբերի 6-ին, և վերջին 15 օրերի ընթացքում իմ ուղերձներում, ելույթներում և հանդիպումներում անդրադարձել եմ Հայ Եկեղեցու առաքելության և մեր համայնքների վերակազմավորման անհրաժեշտության հետ կապված հարցերին ու մարտահրավերներին: Այս հարցերը քննարկելիս ես ընդգծել եմ նորացման բացառիկ կարևորությունը։ Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։«Թույլ տվեք սա իրատեսորեն […]

Ողբերգական դեպք Երևանում. 32-ամյա տղամարդը բարձրությունից ընկել և մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի […]

Վագիֆ Խաչատրյանի գործով վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Բաքվի դատարան

Օկուպացված Արցախի Իվանյանի շրջանի Մեշալի գյուղում իբրև թե «ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանությանը մասնակցելու» համար մեղադրվող արցախցի Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան՝ ի պատասխան Report-ի խնդրանքի։ Նրա խոսքով՝ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել: […]

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 40 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով՝ առնվազն 35 չվերթ է հետաձգվել, 4-ը չեղարկվել է, գրում է Ռիա Նովոստին։ Մոսկվայի ժամանակով 07։24-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել է 3-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել է 1 չվերթ, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ։

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասը ամսում աճել է 9.2 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 9.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:Առևտրի […]

Կառավարությունը կարող է դիմել Զանգեզուրի կոմբինատին՝ մասնաբաժինը պետականացնելու նպատակով․ Թաթուլ Մանասերյանը՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին

ԶՊՄԿ-ն կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Բանն այն է, որ ամերիկյան պատժամիջոցների տակ է հայտնվել Գլեբ Տրոցենկոն, որը եղել է ԶՊՄԿ իրական շահառու և 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում օտարել է իր անուղղակի ամբողջ բաժնեմասը։ Գլեբ Տրոցենկոն ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին է։ Սեփականատեր է բազմաթիվ ընկերություններում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ արտերկրում։ Տրոցենկոյի […]

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղարը կոչ է արել «կտրուկ եզրակացություններ» չանել

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։ «Իմ կարծիքով, այս իրավիճակից (ՀՀ-ի բացակայությունը Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից-Խմբ.) կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Որքանով հայտնի է ՀԱՊԿ քարտուղարությանը, հայկական պատվիրակության բացակայության պատճառները […]

«Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան

Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, այս պահին իրականացվում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները և ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասեվել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ից: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք արդեն ստացել ենք ամբողջական փաթեթը, այն համալիր փորձաքննության […]

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների […]