Lratvutyun.am

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը։ Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watchկազմակերպությունը։ «Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. […]

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Գազայում մարտերի վերսկսմանը

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մնալ Գազայի հատվածի ներսում գտնվող իր ներկայիս դիրքերում և շուտով՝ հումանիտար դադարի ավարտից հետո, կպատրաստվի ռազմական գործողությունների վերսկսմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիին։ «Գազայում առավոտյան ժամերից մեր ուժերը պատրաստվել են հրադադարին։ Հրամանատարները հրահանգավորում են անցկացրել մեր ուժերի համար, մեր զինվորների անվտանգությունը՝ […]

Բելառուսի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ քննարկել է ՀԱՊԿ նիստն ու ընդունված որոշումները

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք  Բելառուսի ԱԳՆ-ից։ «Ս.Ալեյնիկը Միրզոյանին է ներկայացրել Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցառումների արդյունքները և Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումները: Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգի արդիական հարցերը։ Պայմանավորվել են այսուհետ […]

Ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ազատվե՞լ են բանակում 5-րդ շարասյունից: Փաշինյանը նախ պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն հինգերորդ շարասյուն ասելով.  այն անձանց շրջանակն է, որի գործողություններում ու որի ընկալումներում սեփական պետության և պետության վարած քաղաքականություններն […]

Միրզոյանը և Մարագոսին կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրի կիրարկման օգտին քայլերը

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր:Գոհունակությամբ նշվել է բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից ակտիվ ներգրավվածության և տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման ուղղությամբ թիրախային, գործուն քայլեր իրականացնելու պատրաստակամությունը: […]

Երևանը Բաքվի դեմ գանգատ է պատրաստում ՄԻԵԴ-ում արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով

Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։

Լուծարված ՏՏ ընկերության աջակցություն չի տրամադրվել. նախարարությունն արձագանքում է տարածված լուրերին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը լուծարված ընկերություններին աջակցություն չի տրամադրել, իսկ ընկերությունների գործունեության ժամանակավոր դադարեցումը դեռևս լուծարում չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` անդրադառնալով տարածվող լուրերին, որ նախարարության աջակցությունից օգտվել են ՏՏ ոլորտի լուծարված ու գործունեությունը դադարեցրած ընկերություններ։ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ արտարժույթի արժեզրկման և գլոբալ ՏՏ ճգնաժամի պատճառով ՏՏ […]

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է

Նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել […]

Նիկոլ Փաշինյանն ու ԵՄ անդամ երկրների դեսպանները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու համատեղ ծրագրերին, մասնավորապես, Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Անդրադարձ […]

Գագիկ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք կներկայացվեն դատարան․ փաստաբանական խումբ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․              ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելու մասին, միևնույն ժամանակ նշվել է, որ Գ․Ծառուկյանի կողմից չի […]