Քառյակը հնարավոր է նորից դիմի ՍԴ

ԱԺ ոչ իշխանական քառյակը հաջորդ շաբաթ քննարկումներ կանցկացնի պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ: Չի բացառվում, որ նրանք կրկին դիմեն Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության Արծվիկ Մինասյանը: «Մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության, մինչեւ վերջ գնալու, որովհետեւ սա սկզբունքային հարց է: Սա մեր քաղաքացիների, մեր պետության, […]

Ո՞վ է որոշել՝ կարդացած ենք, թե ոչ. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ, որում անդրադարձավ ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին: «Ինձ թվում է, թե մենք գտնվում ենք ոչ թե հայոց խորհրդարանում, այլ տարրական դպրոցում, որտեղ մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնությունն աշակերտներն են: Մենք ձեզ  շատ հարգում ենք՝ և […]

Ավելի լավ է մի քիչ կրթվեք. Արծվիկ Մինասյանը՝ ՀՀԿ-ին

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կենսաթոշակային բարեփոխումների կառավարության նոր ծրագրի քննարկման ընթացքում, անդրադառնալով կառավարության ծրագրում առկա բազմաթիվ հակասահմանադրական դրույթներին, դիմեց ԱԺ-ում իշխանական մեծամասնությանը. «Հարգելի քաղաքական մեծամասնություն, այն, որ դուք սեր չունեք կարդալու հետ, դա պարզ էր:  Ձեզնից շատերն անգամ Սահմանադրական դատարանի որոշումը չեն կարդացել։ Ես դա գիտեի, բայց ես չգիտեի, որ պատգամավորները կարող են կոտրել հասարակության ոգին՝ […]

Ա. Մինասյան. Անցկացրեք օրենքը, վերջում դատարկ Հայաստան եք ունենալու

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կուտակայինի օրենքի նախագիծն արդեն որերորդ անգամ խորհրդարանում քննարկում է, այն էլ արտահերթ նիստերի միջոցով: «Այս հարցը իշխանությունները փորձում են հրատապության միջոցով անցկացնել: Ես հանդիպել եմ երկրի առաջին դեմքի հետ, այդ ժամանակ քննարկեցինք, որ օրենքը այս տեսքով չի կարող […]

Գիշերները լավ քնե՞լ եք. Արծվիկ Մինասյանը՝ սոցապնախարարին

Այսօր ԱԺ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխված տարբերակի՝ Նպատակային սոցիալական վճարի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը,  դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց. «Եթե երեկ ինձ հնարավորություն ընձեռվեր հարց տալու՝ պետք է հարցնեի՝ գիշերները լավ քնո՞ւմ եք, թե ոչ, բայց քանի որ այսօր հարցերիս քանակը մեծացել է, ևս մի քանի հարցեր կտամ»: Արտեմ Ասատրյանը պատասխանեց. […]

«Էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է». նախարար

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրեց պարզաբանել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այսօր հանդիպել է Հանրային ծառայություները կարագավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ով էլ իրենց ներկայացրել է 20 մլրդ դրամի ճեղքվածը փակելու հանձանաժողովի նախաձեռնությունը՝  շուրջ 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ «Սակագնի թանկացումը հիմնված է ընկերությունների կողմից ներկայացված համապատասխան […]

«Կառավարությունն ասում է` սպասի քերենք, բերենք-լցնենք բյուջեն». Ա. Մինասյան

«ՀՅԴ-ն 2013 թ-ի բյուջեի ընդունմանը դեմ էր քվեարկել, այսօր արձանագրվում է, որ ՀՅԴ մոտեցումները ճիշտ էին, անցած տարվա բյուջեի կատարողականը հաստատում է դա: Ծրագրված տնտեսական աճը` 6.2 տոկոս, որին հասնելու խնդիր էր իր առջև դրել նախորդ կառավարությունը, չստացվեց և փաստացի եղավ 3,6 տոկոս տնտեսական աճ»,- ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Նրա […]