Արցախում «Վիլիսը» պայթել է ականի վրա. Վիրավոր է Արմավիրի քաղաքապետը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետեւանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երեւան, իսկ մահացածը նրա […]

Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գեւորգ Արտեմի Ավագյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի […]

Արցախում նույնպես էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նիստում միաձայն որոշվել է բավարարել «Արցախէներգո» ՓԲԸ-ի հայտը՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Այս մասին գրում է «Ապառաժ» պարբերականը: Հանձնաժողովի որոշմամբ, մեկ ամիս անց 35 կՎտ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎտ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես […]

ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ […]

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները և ապագա ծրագրերը:  Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը:  «Սա իմ առաջին այցն […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Արցախ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետեւ տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այցի շրջանակներում Հովիկ […]

«Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեի հայտարարությունը

Արցախցիներին մինչև հոգու խորքը ցնցեց Սերժ Սարգսյանի հրապարակային ուրացումը, որ Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ինքնաբացահայտումը և նրա օտար տերերի զավթողական քայլերը պատահական չեն ժամանակի և իրավիճակի առումներով: Նրանց թվում է, թե հետպատերազմյան քսան տարիների ընթացքում Հայաստանում (Արցախը ներառյալ) վարված ազգակործան քաղաքականության […]

Նախարարները քննարկել են սահմանագծում տիրող իրավիճակը

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնում է ԼՂՀ

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են  պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը,  Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր  Քոքոբելյանը,  կմեկնի ԼՂՀ, որտեղ կանցկացվի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը ընդլայնված կազմով: ԱԺ […]