Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և մասնակցել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Հայկ Մաղաքելյանին այդ կարևոր ծրագիրը ֆինանսավորելու համար՝ ընդգծելով, որ […]
Պիտակ՝ Բակո Սահակյան
Բակո Սահակյանին կփոխարինի Արկադի Ղուկասյա՞նը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ իշխանական կուլիսներում գնալով ակտիվանում է Լեռնային Ղարաբախում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու սցենարը: Ըստ այդ սցենարի, ինչպես մամուլում արդեն իսկ հրապարակվել է, Բակո Սահակյանը հրաժարական պետք է տա եւ ստանձնի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ ԼՂՀ նախագահի պաշտոնը կրկին կստանձնի Արկադի Ղուկասյանը: «Միքս մեդիա» հոլդինգի նախագահ Վարուժան […]
Բակո Սահակյանը հանդիպել է ՍԴ նախագահի հետ
Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ: Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական […]
Բակո Սահակյանը՝ ՀՀ ԱԱԾ-ի ղեկավա՞ր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները մտադիր են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ այդ հարցը քննարկվում է իշխանական կուլիսներում: Անգամ ակնարկ է եղել ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորման մասին, որից հետո կարելի է այդ երկու կառույցների ղեկավար նշանակել հենց […]
Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք կանգնած եք եղել Արցախյան […]
Նախարարները քննարկել են սահմանագծում տիրող իրավիճակը
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում հունիսի 13-ին Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես […]