Գյումրիում մեկ տարեկան երեխա է ընկել 4-րդ հարկից. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում էshamshyan.com-ը՝ ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խղճուղի թիվ 1Բ շենքի 24-րդ բնակարանի պատշգամբից երեխա է ընկել, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

36-ամյա գյումրեցուն սպանել է հորաքրոջ տղան. news.am

Նոր մանրամասներ են հայտնի դարձել հուլիսի 24-ի գիշերը Գյումրիում 36-ամյա Էդգար Անտիկյանի սպանության մասին։ Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Էդգարին, նախնական տեղեկությամբ, դանակահարել է հորաքրոջ տղան, որին այս պահին ոստիկանութունը որոնում է։ Կայքի  տեղեկություններով՝ աշխատանքից հետո Էդգարը, որը շուկայում մսավաճառ էր, հորաքրոջ որդու եւ եւս երկու երիտասարդի հետ գնացել են իրենց տուն, խմել են, որից […]

Վենդետա Գյումրիում. Aravot.am

Վռամենց Էդգարի սպանության պատճառով քիչ առաջ նորից երիտասարդի են դանակահարել: Ինչպես Aravot.am-ին փոխանցել է Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, մոտ 10 րոպե առաջ ծանր շոկային վիճակում հիվանդանոց են տեղափոխել 1983 թվականին ծնված Թորոս Հակոբյանին: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Գյումրիում գիշերը նոր սպանություն է տեղի ունեցել

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ գիշերը նոր սպանություն է տեղի ունեցել Գյումրու Արցախ թաղամասի մոտակայքում: Ոստիկանության Կումայրի բաժին ահազանգ է ստացվել, որ սպանել են Գյումրու Աթարբեկյան փողոցի 177 տան բնակիչ Էդգար Ռուբիկի Անտիկյանին: Վերջինս գործազուրկ է: Սպանողը, ըստ նախնական տվյալների, եղել է նրա բարեկամը, որը, սակայն, պաշտոնապես դեռևս հաստատված չէ և բնականաբար՝ նա ձերբակալված չէ: Անտիկյանին տեղափոխել […]

Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ ու մահացել. galatv.am

Հուլիսի 24-ին Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է galatv.am-ը՝ քաղաքի մուտքի մոտ՝ Երևանյան խճուղու հատվածում, գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել: «Ասում են՝ գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն», – ասել է Շիրակի մարզային փրկարարական […]

Առհասարակ, իմ ընտանիքը որևէ թշնամի չի ունեցել. Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. «Ժողովուրդ»

Թերթն անդրադարձել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի  միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքին, մասնավորապես, գրելով՝  «Ժոդովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան […]

Գյումրիում վրաերթ է ենթարկել երեք մարդու, որոնցից երկուսն անչափահասներ են

Հուլիսի 20-ին, ժամը 22.10-ին, 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.15-ին իր «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում վրաերթի է ենթարկել 67-ամյա Ռոզա Խ.-ին, 11-ամյա Մերի Ա.-ին, 16-ամյա Ռոզա Ա.-ին եւ նրանց տեղափոխել հիվանդանոց: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

Ծնողներն ինքնակամ են երեխաներին տուն տարել. Գյումրիի քաղաքապետի խոսնակը` տագնապի մասին

Tert.am-ը գրում է. «Գյումրիում մանկապարտեզներն աշխատում են բնականոն ռեժիմով, հավանական երկրաշարժի մասին որևէ տեղեկատվություն չկա և բնակչությանը տագնապ չի տրվել. այս մասին  հավաստիացրել է Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը՝ արձագանքելով այն տեղեկատվությանը, թե Գյումրիի մանկապարտեզներում երեխաներին տուն են ուղարկում՝ հավանական երկրաշարժի վտանգից խուսափելու համար: «Այն խուճապը, որ առաջացել է, ամենայն հավանականությամբ համացանցից է: Ծնողներն […]

Կեղծ ահազանգ` Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի ու ԱԺ պատգամավորի բարեկամի հացատանը պայթուցիկ տեղադրելու մասին

Aravot.am-ը գրում է. Այսօր առավոտյան ժամը 10.30 սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել այն մասին, որ քաղաքի կենտրոնում գտնվող սպասարկման օբյեկտներից մեկում` «Գյումրու հացատանը», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղային` Գառնիկ Գրիգորյանին և Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պաշտոնազրկված երկարամյա պետ Հրայր Կարապետյանի որդուն` Հրաչ Կարապետյանին, պայթուցիկ է տեղադրված: Մինչ ոստիկանությունը շրջափակել […]

Սամվել Բալասանյանն ավերել է պատմական հուշարձանը

Գյումրին Հայաստանի այն եզակի քաղաքաներից է, որը պահպանել է 19-րդ դարի առաջին կեսի մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Դրանցից ամենանշանավորը Սև բերդն է՝ Սև ղուլեն, որը կառուցվել է 1834 թվականին որպես Կաբարդինական կամ Չերքեզական գնդի պաշտպանական նշանակության կառույց: Կարսի բերդից հետո երկրորդն է եղել ողջ Վանանդում: Բերդի կառուցման անհրաժեշտությունը ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ […]