Վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «կարող են բարձրանալ». «Ազատություն»

Հայաստանում Վրաստանի դեսպանն իր մտահոգությունն է հայտնում. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրում վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կարող են բարձրանալ: Փորձագետները նշում են՝ դա կարող է հանգեցնել վրացական կողմի պատասխան քայլին, և հայկական ապրանքների համար Վրաստանում կսահմանվեն բարձր մաքսատուրքեր: «Ազատության» հարցին ի պատասխան՝ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին հայտարարեց, որ առ այսօր Թբիլիսիի համար պարզ չէ, […]

Սերժ Սարգսյանը՝ ԱՄՆ դեսպանի նստավայրում

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների ամբողջ ժողովրդին: Հայաստանի նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների […]

Իրաքում Հայաստանի դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն Իրաքի ՀՀ դեսպան է նշանակել Կարեն Գրիգորյանին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»:  

Տ. Սարգսյանը լավ պրծավ… Ալ. Արզումանյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցին:  «Կան պրիտենզիաներ օֆշորային սկանդալի մասին, եւ եթե դա բացահայտվի, ապա խոսքը գնալու է քրեական պատասխանատվության մասին, սակայն որպես դեսպանացու… նախ ԱՄՆ-ն կարծում եմ, որ շոյված է, որ մենք նախկին վարչապետ ենք նշանակում իրենց երկիր: Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը խնդիր կունենա […]

Յ. Վարդանյանը ֆանտաստիկ սպորտսմեն է, բայց ոչ լավ դեսպան. Ալ. Արզումանյան

«Յուրի Վարդանյանը ֆանտաստիկ լավ սպորտսմեն է՝ ֆենոմենալ արդյունքներ արձանագրած, որով հպարտացել ենք, բայց դա չի նշանակում, թե նա ի վիճակի է Հայաստանը ներկայացնել Վրաստանում, որտեղ կան բազմաթիվ ու բազմապիսի հարցեր»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:  Յուրի Վարդանյանի’ Վրաստանում դեսպան նշանակվելը նախկին արտգործնախարարի համար անհասկանալի է հատկապես հիմա, երբ  այս […]

Դեսպան նշանակելով` Տ. Սարգսյանին հեռացնում են օֆշորի գործից. «Ժամանակ»

Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանն երեկ անակնկալի է եկել, երբ մամուլում կարդացել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրը: Նրա խոսքերով՝ Տիգրան Սարգսյանի նշանակումն այս օրերին միտումնավոր է արված, որպեսզի նրան հնարավորինս հեռացնեն գործի քննության հիմնական փուլից: «Թող մի հարցաքննվեր, տեսնեինք՝ ամեն ինչով մաքուր է, դրանից հետո […]

«Իրավունք». Վրաստանում ոչ մի անգամ պրոֆեսիոնալ դեսպան չի նշանակվել. Շիրակ Թորոսյան

«Օրերս սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, վաստակաշատ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց: Այս առթիվ «Իրավունքը» զրուցեց Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ. — Պարոն Թորոսյան, ըստ Ձեզ, արդյո՞ք Յուրի Վարդանյանը լավագույնս տիրապետում է հայ-վրացական հարաբերություններին: — Գիտեք, Յուրի Վարդանյանը սպորտի աշխարհի անձնավորություն է, […]

Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Տիգրան Սարգսյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը՝ Նախագահը մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահը Տիգրան Սարգսյանին նշանակել […]

Թաթուլ Մարգարյանն ազատվել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նախագահի հրամանագրում ասված է. «Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:

Ադոնցի հասցեին հնչեցված մեղադրանքները կեղծ են. ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի վերաբերյալ այսօր «Չորորդ իշխանություն» թերթում հրապարակված տեղեկությունը: «Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի հասցեին հնչեցված մեղադրանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը», -տարածած հաղորդագրության մեջ նշել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:«Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել էր. «Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ […]