ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն, այսօր հակառակորդի դիպուկահար կրակից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կ-ստ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: ՊՆ-ը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Պիտակ՝ Զինվոր
Արցախի մարտական հենակետում զինվոր է զոհվել
Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Գեւորգ Արտեմի Ավագյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի […]
Զինվորներին տեղափոխող «ՈւԱԶ»-ը հայտնվել է բնակելի տան մեջ. կա 1 զոհ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ և հայտնել, որ Բերդ քաղաքից դեպի Մեհրաբ տանող ճանապարհին գտնվող՝ Արծվաբերդ գյուղի տարածքում, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել […]
Զորավարժարանում զինվորները սովամահ են լինում
Այս պահին Վանաձորի զորամասերից մեկի երկու գումարտակի զինվորները՝ թվով շուրջ 600 հոգի, գտնվում են Դիլիջանի զորավարժարաններում (պոլիգոն): Lratvutyun.am-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ զինվորները զորավարժարանում են առավոտյան ժամը 6-ից: Ամառային այս շոգ եղանակին նրանք զրկված են անհրաժեշտ քանակի խմելու ջրից և սննդից: Մինչ այժմ նրանք սնվել են ընդամենը մեկ անգամ: Կերածն էլ հացուպանիր է եղել: Իսկ պանրի […]
Զինվորի մահվան փաստով սերժանտ է ձերբակալվել
20.06.2014թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10:35-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում մահացու հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, […]
Հարուցվել է քրեական գործ՝ զինվորի մահվան առնչությամբ
Մարտական հենակետում զինվորի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության, քրեական գործի շրջանակներում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա […]