Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ գնաճի պատճառ. «Ժողովուրդ»

Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. այն կարժենա 41.85 դրամ, նախկին՝ 38-ի փոխարեն։ Եվ, բնականաբար, դա կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ հանգեցնելով թանկացումների հսկայական շղթայի։ Կարելի է ասել, որ այդ էֆեկտն արդեն իսկ զգալի է, քանզի որոշ տնտեսվարողներ դեռ էլէներգիայի սակագինը չբարձրացած՝ արդեն սկսել են թանկացնել իրենց արտադրանքը։ Թե ինչպիսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքներ կարող է […]

Արցախում նույնպես էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նիստում միաձայն որոշվել է բավարարել «Արցախէներգո» ՓԲԸ-ի հայտը՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Այս մասին գրում է «Ապառաժ» պարբերականը: Հանձնաժողովի որոշմամբ, մեկ ամիս անց 35 կՎտ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագինը կկազմի 32.85 դրամ, 6(10) կՎտ լարմամբ սնվող սպառողների համար` նույնպես […]

Գեներալ Մանվելը՝ իր հասցեին հնչող «բանսարկությունների» մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում եւ գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձեւակերպում։ Սույն խոսակցությունների վերաբերյալ Սեյրան Սարոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց Մանվել Գրիգորյանը պատասխանեց մեր հարցերին։ Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք […]

Ամսական 1000 դրամ աղքատներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց. օգնությո՞ւն, թե՞ ողորմություն. «Առաջին լրատվական»

Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի վերջին թանկացումից հետո կառավարությունը հայտարարեց սոցիալապես անապահովներին օգնություն տրամադրելու մասին, ընդ որում՝ խոսքը անապահովների նպաստները ընդամենը 1000 դրամով բարձրացնելու մասին է: Մինչ անապահովները դժգոհում են նպաստի ավելացման չափից, կառավարությունը հաշվարկել է, որ մի բան էլ շատ է փոխհատուցել թանկացման դիմաց, և որ աղքատները կարող են այդ գումարով մնացած թանկացումների հարցերն էլ […]

Էլեկտրաէներգիան թանկանում է նախորդ կառավարության անպատասխանատու վերաբերմունքի պատճառով. Էդ. Սանդոյան. «168 ժամ»

ՀՀ 105 հազար ընտանիքների համար էլեկտրաէներգիայի թանկացումը մեղմելը լուրջ ազդեցություն չի ունենա և դա կարճաժամկետ լուծում է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը: Ըստ նրա՝ բնակչության որոշ խավի համար սուբսիդավորումը չի կարող երկարաժամկետ լինել և ամեն անգամ […]

Էլեկտրաէներգիայի սակագնի ազդեցությունը մեղմելու համար 105 հազար ընտանիքների կօգնեն

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի […]

Սենսացիա. Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ելած ցուցարարներին հայտնեց, որ հանձնաժողովի նիստի քննարկման ժամանակ եւս մեկ հետաքրքիր գաղտնիք է բացահայտվել. «Պարզվում է՝ մեր իշխանությունները տարիներ շարունակ եւ մեզ եւ հասարակությանը խաբել են, քանի որ քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանը հարեւան Վրաստանից էլեկտրաէներգիա է գնել եւ մինչ օրս շարունակում է գնել»։ Արամ […]

Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը կայացվեց

Հանրային ծառայություննրը կարգավորող հանձնաժողովն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հրավիրված նիստը: Քիչ առաջ ՀԿԾՀ-ից դուրս եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ու բողոքի ակցիա անցկացնողներին տեղեկացրեց,  որ բոլոր 5 պատգամավորները իրենց ելույթներում նշել են սակագնի բարձրացման անհիմն լինելը, եւ հանձնաժողովի անդամները ոչ մի հակափաստարկ չեն կարողացել ներկայացնել: «Աչքալուսանք ձեզ, մարդիկ, օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 4 դրամով: […]

Հուլիսի 1-ին բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան  քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում է բողոքի ակցիայի: Էլեկտրաէներգիայի դեմ բողոքող քաղաքացիները հավաքվելու են հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին ՀԾԿՀ(Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով)-ի մոտ: Այդ որը ՀԾԿՀ-ն հանձնաժողովի նիստ է անցկացնելու, որտեղ էլ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը:   Նախաձեռնությունը համարում է, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի փաստարկները՝ էլեկտրաէներգիայի […]

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու համար ՕԵԿ-ն այսօր կդիմի դատարան

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր՝ հունիսի 26-ին  դիմում կներկայացնի Վարչական դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար: Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրությունում ասվում է, որ դիմումը դատարան կներկայացվի քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ: