Լեւոն Հայրապետյանի եղբայրը հիշեցնում է Մեդվեդեւի խոսքերը

Արցախցի գործարար, Մոսկվայում անազատության մեջ գտնվող Լեւոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, «Արցախն այսօր» գործակալությանը հայտնել է, որ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, նա հազիվ է կարողացել խոսել. «Արյան ճնշումը հասել է 200-ի, կալանավայրի բժիշկները նրան դեղ են ներարկել, ինչից հետո նա քնել է»։ Եղբայրը նաեւ հավելել է, որ եթե նույնիսկ նա մեղավոր […]

Լեւոն Հայրապետյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում. NEWS.am

Ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները շինծու են, դրանց համար ոչ մի հիմք չկա, իսկ Ռուսաստանի Դաշնության օրենքը պահանջում է, որ նման հիվանդներին կալանքի տակ չեն պահում: Այս մասին NEWS.am-ին ասել է Լեւոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը: «Ինչպես եւ նախկինում Լեւոն Հայրապետյանի փաստաբանները համոզված են, որ առաջադրված մեղադրանքների համար ոչ մի հիմք […]

«Հայոց աշխարհ». Լեւոն Հայրապետյանը կորպորատիվ պատերազմի զոհ է

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. « Հուլիսի 24-ին նախաքննական մարմինը Լեւոն Հայրապետյանին պաշտոնական մեղադրանքն առաջադրեց. այն տեղի ունեցավ հենց «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի երրորդ հարկում տեղակայված բուժմասում, ուր այսօր գտնվում է հայ գործարարը: Առաջադրված մեղադրանքը այն նույն հոդվածների հիմքերով է, որոնք ներկայացվել էին ձերբակալման ժամանակ. այսինքն՝ ՌԴ քրեական օրենսգրքի երկու՝ 160, 174 հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք […]

Լեւոն Հայրապետյանին այսօր մեղադրանք կառաջադրվի

Մոսկվայում հուլիսի 15-ին ձերբակալված ռուսաստանաբնակ հայ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանը շարունակում է մնալ մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի երորրդ հարկում գտնվող բուժմասում: Ինչպես հայտնում է Artsakh Today մամուլի կենտրոնը, բժիշկների պնդմամբ՝ նրա առողջական վիճակը բավարար չէ կալանքի տակ մնալու համար: Այսօր՝ հուլիսի 24-ին, Հայրապետյանին մեղադրանք կառաջադրեն: Մոսկվայում է գտնվում նաեւ Լեւոն Հայրապետյանի եղբայրը` Վլադիմիր Հայրապետյանը […]

Շառլ Ազնավուրը մտահոգված է Լեւոն Հայրապետյանի կալանավորմամբ

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Artsakh Today մամուլի կենտրոնից հայտնում են, որ Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լեւոն Հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի եւ Հայաստանի զարգացմանը:

Լեւոն Հայրապետյանին մեղադրանք կներկայացվի հուլիսի 24-ին. պաշտպան

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի հուլիսի 24-ին: «Քննիչը Լեւոն Հայրապետյանի պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ մեր պաշտպանյալին մեղադրանք է նախատեսվում ներկայացնել հուլիսի 24-ին»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանն ասել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նա տեղեկացրել է, որ նախօրեին պաշտպանական կողմը հայտարարություն է ուղարկել` Հայրապետյանին բուժզննության ենթարկելու վերաբերյալ: Բժիշկների որոշումը` թե արդյոք այդ հիվանդություններով հնարավոր է նրան […]

Լեւոն Հայրապետյանն այն մարդն էր, որը չէր լռի. փորձագետ

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի վարչապետի պարտականությունները շփոթեց Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնի հետ՝ հայտարարելով, թե ռուսաստանաբնակ հայ բարերար Լեւոն Հայրապետյանն օրենքը խախտելու համար է կալանավորվել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Նման անհաջող հայտարարություն անելով՝ Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի վիճակի մեջ դրեց ոչ միայն ինքն իրեն, այլեւ ամբողջ հանրապետությանը: […]

Լեւոն Հայրապետյանը չպետք է բանտում լինի. ԼՂՀ ԱԳ նախկին նախարար

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը համոզված է, որ ռուսաստանաբնակ հայ բարերար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարարը: «Եթե չեմ սխալվում, պարոն Հայրապետյանի փաստաբանը ժխտել է այն վարկածը, որի համաձայն այդ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ  ունի: Ինքս հակված եմ այն կարծիքին, որ նախկին […]

Արամ Սարգսյան. Չեմ բացառում, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալման հետևում կա ադրբեջանական հետք

Հարցազրույց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -Հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից ժամեր անց մեկը մյուսի հետեւից սկսեցին տարբեր վարկածներ շրջանառվել: Դրանցից մեկը ադրբեջանական հետք տեսնելն էր պայմանավորված նրանով, որ ծագումով արցախցի գործարարը մեծ ներդրում ունի ԼՂՀ կայացման գործում: Ի դեպ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը եւս հայտարարեց, թե քաղաքական պատվեր կա, նկատելով՝ միակ պետությունն աշխարհում, որը հիմք […]

Լեւոն Հայրապետյանի փաստաբանը անօրինական է համարում կալանավորման որոշումը

Արցախահայ գործարար Լեւոն Հայրապետյանի պաշտպանությունը Մոսկվայում ստանձնել է հայազգի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Փաստաբանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ կան որոշակի հիմնավորումներ, որոնցով անօրինական է համարվում Լ. Հայրապետյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը: Պարոն Մարգարյանն  ասաց, որ հիմա նաեւ պաշպանական կողմի համար առաջնայինը Լ. Հայրապետյանի առողջական խնդիրներ են: «Մենք կփորձենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք բուժսպասարկումը: […]